Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը։
Ինչպես հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, Բայրամովն այս մասին ասել է Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի XIII գագաթնաժողովում։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա մշակված Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է նախորդ տարի։ Բայրամովը կարևորել է համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի կողմից անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլերի իրականացումը։
Անդրադառնալով հետպատերազմյան գործընթացներին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի շրջաններում լայնածավալ վերականգնողական ու շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ այդ տարածքներում բնակվում, աշխատում և սովորում է շուրջ 100 հազար մարդ։
Բայրամովը նաև խոսել է Միջին միջանցքի զարգացման, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» իրականացման, տրանսպորտային կապերի ընդլայնման և տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից