Հռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններին
Աշխարհ
NBC News-ը հաղորդում է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը կարող է դառնալ առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններին։
Հաղորդագրության համաձայն՝ պապը գրանցված է որպես ընտրող Իլինոյսում և խնդրել է քվեաթերթիկ հոկտեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների համար, որոնք կհասցվեն Վատիկան։ Հինգշաբթի օրը այս տեղեկությունը հաստատել է Ուիլ շրջանում ընտրությունները կառավարող և փոստով ուղարկվող քվեաթերթիկները մշակող գործակալության աշխատակազմի ղեկավար Քիմ Ֆլադհամերը։
Գործակալության ներկայացուցիչները NBC News-ին հայտնել են, որ պապի լրացված քվեաթերթիկը դեռ չի ժամանել։ Եթե Լևոն XIV-ը քվեարկի, նա կլինի առաջին պապը, որը կմասնակցի ԱՄՆ ընտրություններին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից