Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. Կալաս
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առկա տարաձայնություններից՝ հույս ունենալով, որ ժամանակն իր օգտին է աշխատում։
«Երբ ԱՄՆ-ը, Եվրոպան և Կանադան միասնական դիրքորոշում են ունեցել, մենք կարողացել ենք դիմակայել աշխարհի բազմաթիվ խնդիրների։ Սակայն այժմ Ուկրաինայի հարցում իրավիճակը շատ բարդ է։ Պուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից՝ հույս ունենալով, որ ժամանակն իր կողմն է, և իրեն պարզապես անհրաժեշտ է սպասել»,– նշել է Կալասը։
Նա նաև ներկայացրել է Ռուսաստանի գործելաոճի վերաբերյալ նախկին Խորհրդային Միության արտգործնախարարի ձևակերպած երեք սկզբունքները։
Կալասի խոսքով՝ առաջինը պահանջներ ներկայացնելն ու այնպիսի բան պահանջելն է, որը երբեք քոնը չի եղել, երկրորդը՝ վերջնագրերով ու սպառնալիքներով հանդես գալը, իսկ երրորդը՝ սպասելը՝ հույս ունենալով, որ Արևմուտքում միշտ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն զիջումների գնալ։
«Նրանք պարզապես սպասում են, քանի որ Արևմուտքը միշտ տեղի է տալիս։ Թույլ չտանք, որ դա տեղի ունենա»,– ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից