Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել
Աշխարհ
Երուսաղեմում Չեխիայի դեսպանության Երուսաղեմի մասնաճյուղի ղեկավար Կլարա Շնայդերովան վրաերթի է ենթարկվել ավտոբուսի կողմից և մահացել․ այս մասին հայտնել է Թել Ավիվում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Ըստ i24news լրատվամիջոցի՝ դիվանագետին Ագրիպաս փողոցում վրաերթի է ենթարկել միկրոավտոբուսը։ Վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը, դուրս եկել մայթ, հարվածել հետիոտնին, իսկ այնուհետև բախվել խանութին։
Տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Շաարե Զեդեկ» բժշկական կենտրոն, որտեղ նա հետագայում մահացել է։ Միկրոավտոբուսի վարորդը ձերբակալվել է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ցավակցություն է հայտնել Շնայդերովայի ընտանիքին, հարազատներին և Չեխիայի դիվանագիտական ողջ կորպուսին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից