«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊ
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կրկին անդրադարձել է հանրային խոսքում ազգային և էթնիկ պատկանելության հիմքով խտրական, վիրավորական ու ատելություն սերմանող արտահայտությունների տարածմանը։
Պաշտպանը շեշտել է, որ «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի», «քոչվոր» և նմանատիպ բառերի՝ որպես վիրավորանքի կամ անձանց նսեմացնելու միջոց օգտագործումն անընդունելի է։
Նրա խոսքով՝ անձի ազգային կամ էթնիկ պատկանելությունը չի կարող ներկայացվել որպես բացասական հատկանիշ կամ օգտագործվել որևէ մեկին վարկաբեկելու նպատակով։ Նման արտահայտությունները նպաստում են կարծրատիպերի, անհանդուրժողականության և խտրական վերաբերմունքի տարածմանը։
Մանասյանը նաև ընդգծել է, որ քաղաքական տարաձայնությունները կամ որևէ անձի վարքագծի քննադատությունը չեն կարող արդարացնել ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով պիտակավորումը։
Պաշտպանը կոչ է արել հանրային իշխանության ներկայացուցիչներին, քաղաքական ու հանրային գործիչներին, լրատվամիջոցներին և հանրային քննարկումների մասնակիցներին բացառել նման ձևակերպումները և հակազդել ատելություն սերմանող խոսքին՝ առաջնորդվելով բազմազանության նկատմամբ հարգանքով, իրավահավասարությամբ և հանրային համերաշխությամբ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից