Ռուսական տանկերը մուտք են գործել Բելառուսի տարածք
Ռուսաստան
T-34 տանկերը Ռուսաստանից ժամանել են Բելառուս՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին: Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարի՝ Զինված ուժերում գաղափարական աշխատանքի գծով օգնական Լեոնիդ Կասինսկուն։
«Պատրաստվում է տեխնիկա։ Արդեն Ռուսաստանի Դաշնությունից ժամանել են T-34 տանկեր, որոնք անմիջական մասնակցություն կունենան շքերթի պատմական հատվածին», - հայտարարել է գեներալ-մայորը:
Կաչինսկու խոսքով՝ «զինվորականների համար, որոնք մասնակցելու են տոնակատարությանը, արդեն պատրաստվում են ռազմական համազգեստներ»։
