Պուտինի և Վիտկովի բանակցությունները տևում են մոտ չորս ժամ
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի միջև բանակցությունները շարունակվում են մոտ չորս ժամ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։
Պուտինը Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպում է ուրբաթ օրը Ռուսաստան ժամանած Ուիթքոֆի հետ։ Նրանց ուղեկցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով պետության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Սանկտ Պետերբուրգում ընթացող բանակցությունների ֆոնին Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուիթքոֆի այցը Ռուսաստան ևս մեկ քայլ է Ուկրաինայում հրադադարի և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)