Կիևը ցանկանում է նոր հանդիպում անցկացնել Ուկրաինայում «Ռամշտայն» ձևաչափով
Աշխարհ
«Ռամշտայն» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է կայանալ Ուկրաինայի տարածքում։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ Telegram-ի հաղորդմամբ։
«Ես կառաջարկեմ հանդիպում անցկացնել Ուկրաինայում, որպեսզի կոալիցիայից յուրաքանչյուրի գործընկերները կարողանան գալ Ուկրաինա, զրուցել ոչ միայն մեզ հետ, այլ նաև Անվտանգության և պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ և ներգրավել մեր ռազմարդյունաբերական համալիրը»,- ասել է Ումերովը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է նաեւ, որ Rammstein ձեւաչափով գործընկերների հետ վերջին հանդիպման ժամանակ Կիեւը քննարկել է հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության մեջ ուկրաինական ձեռնարկությունների ներգրավման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ