Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3689–ի
Աշխարհ
Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը խլել է 3689 մարդու կյանք: Այս մասին հայտնում է China Daily–ն: Երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 5020 մարդ, ապրիլի 11–ի դրությամբ 139 մարդ համարվում է անհետ կորած:
Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի մոտակայքում: Այն ավերել է հազարավոր շենքեր, ճեղքել ճանապարհներ և քանդել կամուրջներ։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)