«Ես նրան ասել եմ` դու դու ես, սա էլ քո Ֆեյսբուքն է»․ Հանրային ռադիոյի տնօրենը չի ցանկանում մեկնաբանել կնոջ վիրավորական գրառումն արցախցիների մասին
Քաղաքական
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է, որ չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք։
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։
