ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը
Աշխարհ
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը՝ FAA-ն, վերացրել է երկրի օդանավակայաններից օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը, որը սահմանվել էր օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանումների պատճառով։
Սահմանափակումը չեղարկելու մասին FAA-ի օպերատիվ ծանուցումը հրապարակվել է նոյեմբերի 14-ին Երևանի ժամանակով 05։19-ին։
Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ կապի խնդիրներն ազդել են օդային երթևեկության կառավարման մի քանի կենտրոնների վրա, և տեխնիկական մասնագետները պարզում են խափանման պատճառը։
Սահմանափակման վերացումից հետո չվերթների չեղարկումներն ու ուշացումները շարունակվում են։ FlightAware հարթակի տվյալներով, ԱՄՆ-ի ներսում, դեպի ԱՄՆ և ԱՄՆ-ից նախատեսված չվերթներից չեղարկվել է 3428-ը, ուշացել՝ 1178-ը։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի պարզաբանմամբ՝ սահմանափակումը պայմանավորված էր օդային երթևեկության կառավարման համակարգում կապի և ռադարային տվյալների անկայունությամբ։ Նա խնդիրը կապել է հին սարքավորումների՝ տվյալներով գերբեռնվելու հետ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան