Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ
Աշխարհ
Պերուում հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության նորածնի գանգ՝ ճակատի կենտրոնում մեկ աչքի խոռոչով։ Անսովոր գտածոն գիտնականներին հնարավորություն է տվել ուսումնասիրելու հին բնակչության շրջանում հանդիպած հազվագյուտ գենետիկական խանգարումը՝ ցիկլոպիան։
Գանգը հայտնաբերվել է հնագույն գերեզմանատան պեղումների ժամանակ՝ երկու նորածնի մնացորդներով կերամիկական անոթի մեջ։ Նրանցից մեկի մոտ առանձնահատկություններ չեն հայտնաբերվել, իսկ մյուսն ունեցել է մեկ աչքի խոռոչ, բացակայել են քթի ոսկրերն ու քթանցքները։
Այս գենետիկական խանգարումը հայտնի է որպես Պատաուի համախտանիշ։ Գիտնականների տվյալներով՝ երեխաները թաղվել են մ.թ. 325-440 թվականների ընթացքում։ Հայտնագործությունը վկայում է, որ այս հազվագյուտ քրոմոսոմային խանգարումը հանդիպել է նաև հազարավոր տարիներ առաջ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան