Որն է Եվրոպայում ջրհեղեղներ առաջացրած անձրևների հավանական պատճառը․ World Weather Attribution (լուսանկարներ)
Фотографии![Որն է Եվրոպայում ջրհեղեղներ առաջացրած անձրևների հավանական պատճառը․ World Weather Attribution (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/25-08-21/a1e6041033b44466963f7d8c4a93d43f.jpg&w=780)
Հուլիսի կեսերին Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղների պատճառ դարձած հորդառատ անձրևները, ըստ երևույթին, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով, ասում են World Weather Attribution հետազոտական խմբի գիտնականները:
Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության գիտնականները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե որքանով է մարդու գործոնով պայմանավորված կլիմայի փոփոխությունը ազդում անձրևների հավանականության և ինտենսիվության վրա, որոնք առաջացնում են մեծ ջրհեղեղներ:
Գիտնականները վերլուծել են, թե ինչպես է կլիմայի փոփոխությունը ազդում ամառային սեզոնի առավելագույն օրական տեղումների վրա Գերմանիայի և Բելգիայի երկու փոքր շրջաններում, որոնք առավելապես տուժել են վերջին ջրհեղեղներից:
«Բոլոր առկա տվյալները, ներառյալ ֆիզիկական գործոնները, մեծ տարածաշրջանի դիտարկումները և կլիմայի տարբեր տարածաշրջանային մոդելները, մեզ վստահություն են տալիս, որ կլիմայի անտրոպոգեն փոփոխությունը մեծացրել է նման երևույթի հավանականությունը և ինտենսիվությունը, և այդ փոփոխությունները կշարունակվեն գլոբալ տաքացման արագացված պայմաններում», - ասվում է WWA խմբի հաղորդագրության մեջ:
Հուլիսի 12 -15 -ը Արևմտյան Եվրոպայում հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղների պատճառ դարձան, մասնավորապես՝ Գերմանիայի արևմուտքում, ինչպես նաև Լյուքսեմբուրգում և Բելգիայի ու Նիդեռլանդների որոշ հատվածներում: Արդյունքում՝ Գերմանիայում մահացել է ավելի քան 180, Բելգիայում՝ 38 մարդ: Ջրհեղեղը զգալի վնաս է հասցրել ենթակառուցվածքներին`ավերելով շենքեր, կամուրջներ, ճանապարհներ:
![](disc/25-08-21/b55e90b6cd2a7d4197b2140af83feaab.jpg)
![](disc/25-08-21/742e14c85643a5ad180b17ea45ad78e2.jpg)
![](disc/25-08-21/223b3603cf12a67095fbcf362c5c8281.jpg)
![](disc/25-08-21/d561692c2fc89419ab6a37e594bd57a6.jpg)
![](disc/25-08-21/e9118bb55ffc06d5b7604d83d45196fe.jpg)
![](disc/25-08-21/3c54a61814ec4a5e890c9d0df629f7fc.jpg)
![](disc/25-08-21/04d14f83024c1d82fdeb56ec64a21f1c.jpg)
![](banners/armflix.jpg)