Արցախը Հայաստան է. Մարսելում հայերը բողոքի ցույց են անցկացրել ադրբեջանական ակումբի դեմ (լուսանկար, տեսանյութ)
ВидеоՄարսելում հայերը «Մարսել» - «Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ բողոքի ցույց են անցկացրել ադրբեջանական ակումբի դեմ՝ «Արցախը Հայաստան է», «Ադրբեջանը հանցագործ երկիր է» գրությամբ պաստառներով։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջից։
«Մենք պետք է պայքարենք, որպեսզի ճշմարտությունը հաղթի ստին։ Ղարաբաղ/ Արցախը Հայաստան է»,֊ասվում է վերը նշված ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Խաղն ավարտվել է «Մարսելի» հաղթանակով՝ 3:1 հաշվով։