«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի․ «Փաստինֆո»
Право![«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի․ «Փաստինֆո»](/timthumb.php?src=disc/19-08-23/11ef44666a0bb54e9e79b7f641c3aa38.jpg&w=780)
«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Թորոսյանի՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարման տարիներին կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց «Քովիդի» գործով մեղադրյալի կարգավիճակում է նրա նախկին տեղակալ, այժմ՝ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 27 անձ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)