После визита в Киев Орбан не рассказал о дальнейших действиях Спикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира» Мы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин Карден Посольство США в РА поздравило Армению с Днем Конституции Председатель НС РА направил поздравление ко Дню Конституции Чем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении? «Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями Конституции Я не собираюсь покидать президентскую гонку: Байден В Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимости 

«Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին

Аналитический

Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը՝ միամտություն է: Իրականում, Արցախի անկումով իրավիճակը Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր և պատային: Եթե հանրությանը և քաղաքական ուժերին չհաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին և չձևավորվի իրապես պետականամետ քաղաքականություն իրականացնող իշխանություն՝ մեզ սպասվում են նոր արհավիրքներ: Արցախի վերջնական հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան միջանցքի ձևավորումը։ 

Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։  Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջն ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։

Ընդ որում, միջանցքի գլխավոր շահառուները հենց տարածաշրջանային ուժերն են: Դիցուք՝  Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։

«Զանգեզուրի միջանցք»-ը ամենևին նոր հասկացություն չէ աշխարհաքաղաքական օրակարգում։ 1992-ի հունվարին ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը հրապարակեց մի ծրագիր, ըստ որի՝  նախատեսվում Էր, որ Արցախի Լաչինի շրջանի և ՀՀ Մեղրու շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը։ 2000-ականներին ևս «տարածքների փոխանակմամբ» հակամարտությունը կարգավորելու համանման մի օրակարգ առաջ մղվեց Քի Ուեսթի բանակցություններում։ Այդտեղից հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը։

Վերադառնալով հետպատերազմյան ժամանակաշրջանին՝ պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամից իր օրակարգում մտցրեց ամեն կերպ թույլ չտալ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը։ 2021 թվականի հունվարին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը այցելեց Բաքու, Մոսկվա և Երևան։ Հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը նշեց, որ «Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»։ Այսինքն՝ այդ այցով և դրանից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Ակնհայտ է, որ խոսքը ՀՀ հարավային շրջանների մասին է։ Ի հավելումն տնտեսական այս վտանգների՝ հարկ է հիշել 2021-ի մարտին Իրանի և Չինաստանի միջև ստորագրված 25 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Այն վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացմանը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել տարածաշրջանում։ Այդ համաձայնագրի լիարժեք իրագործման համար ԻԻՀ-ն պիտի ազատ կապ ունենա դեպի հյուսիս, իսկ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու դեպքում կավելանա նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В стиле антиутопий: В РФ начали составлять социальный рейтинг граждан и оценивать полезность людей для государстваСМИ: в турецких аэропортах ужесточат правила досмотра пассажировГермания передала Украине третью установку ПВО PatriotОборонное соглашение Финляндии и США вступит в силу 1 сентябряВ России создали систему, определяющую местоположение человека с помощью Wi-Fi с точностью 5-7мПосле визита в Киев Орбан не рассказал о дальнейших действияхВ Кыргызстане пресечена попытка насильственного захвата властиВ Ереване избиты сотрудники «ЭСА»В ближайшее время температура воздуха в республике снизится на 4-6 градусовСпикер НС представил делегации Конгресса США разработанный правительством РА «Перекресток мира»Эрдоган: На Западе есть страны, прокладывающие путь к третьей мировой войнеДекотини поздравил с Днем Конституции РАМы будем защищать нерушимость границ Армении: Председатель Хельсинкской комиссииВ Кыргызстане предотвращена попытка насильственного захвата властиВо Франции задержали несколько человек по подозрению в подготовке терактовСенатор: США хотят продвигать мирный процесс между Арменией и АзербайджаномSky: вещи Сунака начали вывозить с Даунинг-стрит после поражения консерваторов на выборахПесков: Премьер Венгрии Виктор Орбан прибыл с визитом в МосквуАлен Симонян: Армения готова подписать мирный договор - мяч на азербайджанской сторонеМы хотим расширить связи в сфере безопасности, экономики и политики: Сенатор Бин КарденЕС поддерживает демократию, суверенитет и территориальную целостность АрменииПосольство России в Армении поздравило граждан РА с Днем КонституцииСимонян: Встреча с делегацией США прошла очень продуктивноПосол Ирана: США пытаются превратить Кавказ в платформу для расправы с другими странамиCNN: следующие 48 часов будут иметь решающее значение для карьеры БайденаПосольство США в РА поздравило Армению с Днем КонституцииПредседатель НС РА направил поздравление ко Дню КонституцииПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняПосол Ирана: Дорога через Армению и Грузию к Черному морю сокращает путь на 2 дняЧем объяснить резкое повышение интереса к российским вузам в Армении?В Великобритании лейбористы получили абсолютное большинство«Священная борьба»: Наш долг - привести современные реалии в соответствие с требованиями КонституцииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 ИЮЛЯАбхазия призвала Армению не использовать фразы «о мифической территориальной целостности Грузии»В туннеле под Эльбой вспыхнул пожарМИД Германии вызвал посла Турции из-за жеста "Серых волков"Я не собираюсь покидать президентскую гонку: БайденЭрдоган отменил визит в Шуши, он поедет в Германию смотреть футбол: A HaberВ Гюмри стартовал технологический форум Silicon Mountains 2024 Shirak«Иллюзия обмана 3» выйдет на большие экраны 14 ноября 2025 годаТерминатор возвращается на экран в виде нового сериала под названием «Terminator Zero»Министр иностранных дел Армении поздравил США и их народ с Днем независимостиДжефф Безос продаст 25 миллионов акций Amazon на сумму $5 миллиардовБербок: Россия становится самой большой угрозой для безопасности ЕвропыМария Шарапова отпраздновала 20-летие своей первой победы на Уимблдоне в кругу звезд27 улиц Еревана заасфальтируютМинистр здравоохранения не понимает причину скандала: Заболели корью, и что с того?В ООН сообщили, что 90% жителей сектора Газа были перемещены из-за операции ИзраиляСМИ: Задержан заместитель главы административного района АрабкирСМИ: две женщины обвинили Нила Геймана в сексуальном насилии
Самое популярное