3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվել Լարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ 

«Զանգեզուրի միջանցքի» գլխավոր շահառուները. ի՞նչ սպասել հոկտեմբերի 5-ին

Վերլուծական

Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է Հայաստանի իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած ապիկար, անհաշվենկատ և արկածախնդիր քաղաքականության: Եվ կարծել, թե Արցախից ձեռքերը լվացող Փաշինյանն ու թիմը դրանով փրկելու են Հայաստանը՝ միամտություն է: Իրականում, Արցախի անկումով իրավիճակը Հայաստանի համար դառնում է էլ ավելի վտանգավոր և պատային: Եթե հանրությանը և քաղաքական ուժերին չհաջողվի հասնել Փաշինյանի հրաժարականին և չձևավորվի իրապես պետականամետ քաղաքականություն իրականացնող իշխանություն՝ մեզ սպասվում են նոր արհավիրքներ: Արցախի վերջնական հանձնման դեպքում հաջորդը կլինի Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան միջանցքի ձևավորումը։ 

Իր պահանջների կատարման ճանապարհին, փորձելով ստեղծել ապագա ագրեսիայի քարոզչական հիմք, գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Ալիևը ամեն պատեհ ու անպատեհ առիթով սկսեց խոսել «Արևմտյան Զանգեզուրի» (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, Սևանա լիճ, Երևան) իբրև թե ադրբեջանական պատկանելության մասին՝ պնդելով, որ իրենք դարերով ապրել են այնտեղ և ապա վռնդվել։ Նպատակը պարզ է՝ ՀՀ տարածքների նկատմամբ ապագա ագրեսիայի լեգիտիմացում։  Ադրբեջանի հետագա բոլոր քայլերը՝ Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիան, սուվերեն տարածքների օկուպացիան, սահմանազատման և սահմանագծման պահանջն ուղղակիորեն բխում են «միջանցքի» օրակարգի սպասարկումից և միտված են ապագա խաղի համար ուժեղ խաղաթղթեր ստանալուն, որոնք հնարավոր կլինի սակարկել և փոխանակել Հայաստանի հետ։

Ընդ որում, միջանցքի գլխավոր շահառուները հենց տարածաշրջանային ուժերն են: Դիցուք՝  Ռուսաստանը, վերահսկելով Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցքը», կվերահսկի թե՛ Հայաստանի ու Իրանի սահմանը, թե՛ Ադրբեջանը Թուրքիային կապող կարևոր ռազմավարական հանգույցը։ Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։

«Զանգեզուրի միջանցք»-ը ամենևին նոր հասկացություն չէ աշխարհաքաղաքական օրակարգում։ 1992-ի հունվարին ամերիկացի փորձագետ Փոլ Գոբլը հրապարակեց մի ծրագիր, ըստ որի՝  նախատեսվում Էր, որ Արցախի Լաչինի շրջանի և ՀՀ Մեղրու շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ։ Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը։ 2000-ականներին ևս «տարածքների փոխանակմամբ» հակամարտությունը կարգավորելու համանման մի օրակարգ առաջ մղվեց Քի Ուեսթի բանակցություններում։ Այդտեղից հրապարակված որոշ տեղեկատվության համաձայն՝ առաջարկվել էր կարգավորման հետևյալ տարբերակը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս էր գալիս և անցնում Հայաստանի ինքնիշխանության ներքո: ԼՂ կարգավիճակը սահմանվում էր Հայաստանի ներքո: Ադրբեջանն ուղիղ կապի հնարավորություն պետք է ունենար Նախիջևանի հետ՝ Մեղրու շրջանի տարածքով, փոխարենը Ադրբեջանը ճանաչելու էր Լաչինի միջանցքի՝ Հայաստանին պատկանելու փաստը։

Վերադառնալով հետպատերազմյան ժամանակաշրջանին՝ պետք է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միանգամից իր օրակարգում մտցրեց ամեն կերպ թույլ չտալ «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը։ 2021 թվականի հունվարին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մուհամմադ Ջավադ Զարիֆը այցելեց Բաքու, Մոսկվա և Երևան։ Հունվարի 27-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ Զարիֆը նշեց, որ «Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոնները և իրավունքները միշտ պաշտպանված լինեն»։ Այսինքն՝ այդ այցով և դրանից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է։ Ակնհայտ է, որ խոսքը ՀՀ հարավային շրջանների մասին է։ Ի հավելումն տնտեսական այս վտանգների՝ հարկ է հիշել 2021-ի մարտին Իրանի և Չինաստանի միջև ստորագրված 25 տարվա համագործակցության համաձայնագիրը։ Այն վերաբերում է երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժացմանը թե՛ ռազմաքաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում, և կարող է մեծ փոփոխություններ մտցնել տարածաշրջանում։ Այդ համաձայնագրի լիարժեք իրագործման համար ԻԻՀ-ն պիտի ազատ կապ ունենա դեպի հյուսիս, իսկ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչվելու դեպքում կավելանա նրա կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
3 զինվորի մահ 18 օրում. Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ դեսպանությունը տոնել է Անկախության օրը Հայաստանը եւ Վրաստանը բարեկամական մթնոլորտում կշարունակեն սահմանազատման գործընթացը. Միրզոյան Աժդահակ լեռան ստորոտին հետախուզվող է հայտնաբերվել․ մանրամասներ Շիրակի մարզպետը և Չեխիայի դեսպանը քննարկել են քույր քաղաքներ ունենալու հարցը Հայտնի է՝ ովքեր են բերման ենթարկվելՀուսով ենք` Երևանն ու Բաքուն հասկանում են ՆԱՏՕ-ի վտանգը տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆԼարսում այս պահին խնդիրներ չկան. Արման Խոջոյան Պուտինն ու Ալիևը բանակցություններ են վարել (տեսանյութ)Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ լինելով Ֆրանսիայից զենք է գնումԴատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի»` հանցանքի մասին հաղորդմանը Ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք. ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսելու պետական սահմանի սահմանազատման գործընթացըՔԿ-ն ԱԱԾ-ի հետ Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում է․ ՔԿ«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար է ընտրվել Փաշինյանն ու Ռոջեր Ուիքերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրըԱյս պահին քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմումՓաշինյանն իր օգնական Արսեն Միխայլովին 35 օրով արձկուրդ է ուղարկել Ինչ ունեցվածքով հեռացավ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը. ArmLur.am ԴԻԱԼՈԳ կազմակերպության հովանավորությամբ լույս  է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի 2024 թ․ երկրորդ համարըԼողավազանները լցվելու են վարդի թերթիկներով. մեծ փառատոն Գյումրիում՝ Ռ. Վարդանյանի կողմից վերականգնված այգում. «Հրապարակ»Դիլիջանում «Ապրելու երկիրը» ՔՊ-ական համայնքապետի հետ հողերը «ջրի գնով» օտարում է. Ոսկան Սարգսյան Նոյեմբերյանի ԵԿՄ ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններումՀրազենային վնասվածքից մահացած 21-ամյա զինծառայող Սարգիս Խաչատրյանը Սոթքից էր, տան ավագ զավակը. ArmeniaSputnikՏարադրամի փոխարժեքը հուլիսի 3-ի դրությամբ Նոյեմբերյանում ակցիայի ժամանակ խուլիգանության մեջ մեղադրվող 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Ռուսական ինքնաթիռը մտել է Լիտվայի օդային տարածք. Լիտվան բողոքի նոտա է հղել ՌԴ-ինՊԵԿ-ն առաջին կիսամյակում ապահովել է 1 տրլն 187 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր Գնել Սանոսյանը Կիրանցում է. քննարկվում է նոր ճանապարհի կառուցման ընթացքը Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերն հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը ՎրաստանԱլեն Սիմոնյանի 950 դոլարանոց վերնաշապիկն ու «իսպանական աջաբսանդալը». Yerkir.amՈւՂԻՂ. Էկոնոմիկայի փոխնախարարը՝ գյուղատնտեսական ծրագրերի մասին. ասուլիսՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ ԱԽՔ (տեսանյութ) «Ձեզ արգելե՞լ են խոսել», «Ասուլիս չեմ տալիս, հաջորդ անգամ». ԱԽՔ-ը չպատասխանեց լրագրողների հարցերին (տեսանյութ)Հայտնի է վճարման մեկնարկի օրը. կարևոր՝ թոշակառուների համարԿգործարկվի «114 տեղեկատուն»՝ ԼՂ հայրենակիցների համարՀայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ ՍասունյանՀացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է «Արմավիր» ՔԿՀ-ում 1 օրում մшհացել են կալանավորն ու դատապարտյալը․նախաձեռնվել են քրեական վարույթներ Սրբազանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակցի հարցինՀայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակՊրանկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վրա (տեսանյութ)Գոռ Ավետիսյանն  ազատվել է աշխատանքիցԶինծառայող է զոհվելՅուրաքանչյուր ձախողման մեջ դու ինքդ ես մեղավոր. «Փարիզ-2024»-ին ընդառաջ ԿԳՄՍ-ն բացահայտել է Արսեն ՀարությունյանինՊարզաբանում՝ Եղիպատրուշում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ Փակ ավտոճանապարհներ կան
Ամենադիտված