«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է հայաստանյան պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,5 մլն ռուբլու հայցը Ադրբեջանի քարոզչությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում. Տաթևիկ Հայրապետյան Հայտնի են զոհվածների անունները. մանրամասներ՝ ինքնաթիռի վթարից 21-ամյա Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Բացառիկ կադրեր՝ ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում (տեսանյութ) Զորամասի կաթսայատանն այրվածքներ է ստացել մեկ անձ Քաղաքացու վրա հարձակված ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից Բրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ Մեր պատերազմը մարմինների հետ չէ, արյունի հետ չէ, մեր պատերազմը հոգու հետ է, մտքի հետ է. Սրբազան պայքար (տեսանյութ) Քննիչները դեպքի վայրում են. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 

Նիկոլի օտարահպատակ կառավարությունը դուրս է մնում այլընտրանքային «Միջին միջանցք» շահավետ նախագծից․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ երկրներ զբաղված են նոր այլընտրանքային տրանսպորտային ուղիների որոնմամբ: Դրանցից մեկը Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղին (TITR) է, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետև Թուրքիա և եվրոպական երկրներ:
 
Նոր տրանսպորտային ուղիները, որոնցով կարելի է արտահանել ապրանքներ և հումք՝ շատ երկրների համար կենսական կարևորության են: Նման ուղիները նախ և առաջ պետք է լինեն անվտանգ ու շահավետ բոլորի համար, ինչպես նաև տնտեսական առումով լինեն իրագործելի:
 
TITR-ը կամ «Միջին միջանցքը» համապատասխանում է այս չափանիշներին: Այն նախագծվել է ավելի քան տասը տարի առաջ և սկսել է իրագործվել 2017թ-ին: Վերջին տարիներին այս ուղին նորից զարգացում է ապրում, և դա զարմանալի չէ, քանի որ այն կապում է Արևելքն ու Արեւմուտքը՝ շրջանցելով Ռուսաստանը:
 
Այսօր այն շատ պետությունների համար առաջնահերթ համագործակցության նախագիծ է: Տրանսպորտային այս զարկերակը, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան, կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մայրցամաքային կամուրջը՝ կիսով չափ կրճատելով բեռների փոխադրման ժամանակը և զգալիորեն նվազեցնել տրանսպորտային ծախսերը:
 
Ուղին ընդգրկում է 11.000 կմ երկաթուղի և տասը ծովային նավահանգիստ: Այն սկիզբ է առնում Չինաստանում՝ Լյանյունգանգ նավահանգստից, անցնում է Սիանով դեպի Ուրումչի, Ղազախստանով՝ Խորգոսի և Դոստիկի չոր նավահանգիստներից՝ դեպի Ակտաու և Կուրիկ նավահանգիստները, Ադրբեջան (Ալյաթի նավահանգիստ), Վրաստան, ապա Սև ծովով շարունակվում է դեպի Եվրոպա: Այս ուղին բազմամոդալ է, այսինքն՝ կարող են օգտագործվել երկաթուղային, ծովային և ավտոճանապարհային տրանսպորտի միջոցներ:
Տրանս-Կասպյան միջազգային տրանսպորտային ուղու ներկա հզորությունը կազմում է տարեկան 6 միլիոն տոննա: Մինչ 2025թ. նախատեսվում է այն հասնցնել տարեկան 10 միլիոն տոննայի:
 
Գնահատելով բոլոր հնարավորությունները՝ շահագրգիռ պետությունները մտադիր են ֆինանսական ռեսուրսներ ներդնել միջանցքի հետագա զարգացման և նրա նավահանգստային ու երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնման համար, ինչը կբարելաբի մատուցվող ծառայությունների որակը և կնվազեցնի փոխադրումների ժամանակը:
 
Չինաստանը մտադիր է զարգացնել իր արեւմտյան նահանգները՝ ապահովելով նրանց մուտքը դեպի տարածաշրջանային շուկաներ։
 
Ադրբեջանը հնարավորություն է տեսնում ամրապնդելու իր տարանցիկ դերը և դառնալու ամենամեծ տրանսպորտային հանգույցը։
 
Թուրքիան դրանով կշարունակի ընդլայնել իր ազդեցությունն Ադրբեջանում և Կենտրոնական Ասիայում։
Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մտավախություն կա, որ ուկրաինական բանակի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա, կարող են հանգեցնել Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) արգելափակմանը, որը ղազախական նավթ է մատակարարում միջազգային շուկաներ: Այս առումով աշխատանք է տարվում դիվերսիֆիկացման ուղղությամբ և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին այս հսրցում ևս օգտակար է:
Ղազախական KazMunaiGas ընկերությունն արդեն գնել է լցանավեր, իսկ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ կան Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարեր մուտք գործելու վերաբերյալ, որոնցով Ղազախստանը կարող է տարեկան տեղափոխել մոտ 2 մլն տոննա նավթ։
Բացի այդ, «Միջին միջանցքով» տարանցման հիմնարար նպատակը բոլոր մասնակիցների համար՝ հնարավորություն է ընդլայնելու իրենց աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքերը:
ԵՄ երկրները չափազանց շահագրգռված են այս միջանցքի զարգացմամբ, քանի որ այն կարող է հեշտացնել ապրանքների առաքումը Չինաստանից՝ շրջանցելով Ռուսաստանը, իսկ փոխադրման ժամանակը կկրճատվի շուրջ երկու անգամ։
 
Ղազախստանի նախագահի Բաքու կատարած պետական այցի շրջանակներում՝ Գործարար խորհրդի վերջին նիստում նշվել է, որ 2024թ. հունվարին Անդրկասպյան ճանապարհով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 2,5 անգամ։ Միաժամանակ եռապատկվել է չինական բեռների տարանցումը։ Հարկ է նշել, որ երթուղու աշխարհագրությունն անընդհատ ընդլայնվում է։ Ասոցիացիայի անդամակցությունն աճել է մինչև 25 ընկերության, որոնք ներկայացված են 11 երկրներում։
 
Համաշխարհային բանկի մասնագետներն իրենց վերջին ՝ «Միջին առևտրի և տրանսպորտային միջանցքի» ուսումնասիրության մեջ եզրահանգել ենլ, որ առևտրատնտեսական տեսանկյունից «Միջին միջանցքը»-ը հիմնականում թույլ է տալիս դիվերսիֆիկացնել առևտրային ուղիները և բարելավել տրանսպորտային հասանելիությունն Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի համար: Համաշխարհային բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ այդ ուղու գործառնական արդյունավետության բարձրացմամբ, մինչև 2030թ. Կասպից ծովով փոխադրումների ծավալը 2021թ. համեմատ կեռապատկվի՝ կկազմելով 11 միլիոն տոննա։ Ըստ նրանց՝ մոտ 4 մլն տոննա կբերի կոնտեյներային փոխադրումների կանխատեսվող պահանջարկը։
Ըստ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ մինչև 2040թ. միջանցքի ներուժը կարող է ավելացվել մինչև 26 մլն տոննա, սակայն վերջինս կպահանջի Կենտրոնական Ասիայի երկրների կողմից երթուղու շրջակա ենթակառուցվածքում 18,5 մլրդ եվրոյի ներդրում:
 
Իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերվել 2024թ. TITR երթուղու հետագա զարգացման ռազմավարության մշակման համար դրամաշնորհներ հատկացնելու վերաբերյալ։
 
Ըստ էության, Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին ժամանակակից իրողություններում Մեծ Մետաքսի ճանապարհի վերածնունդն է, ներառյալ այնպիսի բաղադրիչի, ինչպիսին է «Թվային մետաքսի ճանապարհը»: Կասպից ծովի հատակով օպտիկամանրաթելային կապի անցկացման այս լայնածավալ նախագիծը նախատեսում է նաև նոր թվային հեռահաղորդակցության միջանցքի ստեղծում Եվրոպայի և Ասիայի միջև։
 
Ինչպես տենսում եք, Նիկոլի օտարահպատակ կառավարությունը՝ Արցախը հանձնելու գնով անգամ, խաբված ու նսեմացված վիճակով դուրս է մնում նաև այս նախագծից: Արդյունքում հայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է հայաստանյան պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,5 մլն ռուբլու հայցըՍևանում հյուրատանը տեղի ունեցած դեպքով ձերբակալվել են Նորատուսի 19-ամյա և Կողբի 40-ամյա բնակիչները Իտալիայում փնտրում են Բաքոսի արձանի հետ սեռական ակտ նմանակած զբոսաշրջիկին Ադրբեջանի քարոզչությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում. Տաթևիկ ՀայրապետյանԻրանը կկրկնապատկի Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը. դեսպան Հայտնի են զոհվածների անունները. մանրամասներ՝ ինքնաթիռի վթարիցՓարիզում նպատակս անձնական արդյունքներս բարելավելն է. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է լողորդ Արթուր Բարսեղյանին Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» Ադրբեջանը խոսում է պատմական հողերից 21-ամյա Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը Ոողջ աշխարհում ավիաընկերությունների, ԶԼՄ-ների, բանկերի աշխատանքում համատարած խափանումներ են. նշվել է պատճառը«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը կանցկացվի օգոստոսի 17-ին Սևանա լճի լողափնյա տարածքում Հայտնի է՝ որտեղ տեղի կունենա «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումըԳոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ Չփորձեք քաղաքական աստառ տալ` կոծկելով պետական պաշտոնյաների հանցավոր անգործությունը․ Մնացականյան Բացառիկ կադրեր՝ ինքնաթիռի կործանման վայրից. ի՞նչ է կատարվում Եղվարդի մոտակայքում (տեսանյութ) Մահացել է ամերիկացի դերասան Բոբ Նյուհարթը Զորամասի կաթսայատանն այրվածքներ է ստացել մեկ անձՔաղաքացու վրա հարձակված ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքիցԲրիտանիայի խնդիրն է, որ Հայաստանը վերահսկողություն չունենա Սյունիքով անցնող միջանցքի վրա. քաղաքագետ Մեր պատերազմը մարմինների հետ չէ, արյունի հետ չէ, մեր պատերազմը հոգու հետ է, մտքի հետ է. Սրբազան պայքար (տեսանյութ)Քննիչները դեպքի վայրում են. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Հունաստանում ՀՀ դեսպանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները Բաքուն շատ ավելի լավ էր զինված, քան Երևանը. Մակրոնը՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության մասինՌԴ պատմության նոր դասագրքում Կասպարովի անունը հանվել է շախմատի աշխարհի չեմպիոնների ցանկից. մեզ հերոսներ պետք չեն Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Ստոլտենբերգի, Միշելի հետ Յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը. մարզական կոչումներ են շնորհվել Ի՞նչպես պետք է ԼՂ-ից բռնի տեղահանվածներն օգտվեն բնակարանային ապհովման ծրագրից Կտրականապես դեմ եմ Սարյան փողոցը փակելուն այլ միջոցառումների համար. Աշոտ ԲարսեղյանԻսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է. Անդրանիկ Թևանյան Կործանված Յակ-52 ինքնաթիռն ուսումնական թռիչք էր կատարում Ինչու՞ է Բաքուն միտումնավոր «ցրում» Երևանի հետ հանդիպումները. Արմեն Պետրոսյան Պաշտոնական Բաքուն «դժգոհել է» Ֆրանսիայի վերաբերմունքիցՍուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը Փաշինյանն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանակшն սահմանազատումը Բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի վարույթի նախաքննությունն է ավարտվել Թրամփի ականջը վնասած փամփուշտը կարծես լուծում է ԱՄՆ ընտրությունների արդյունքը. Մարտիրոսյան«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 2.5 հա տարածքում այրվել են կուտակած ճյուղերԳտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան Կրկին ավտոմեքենա է այրվել. կան տուժածներՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Արսեն. Սևանի քաղաքապետարան Չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում․ «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարությունըԿոտայքի մարզում վթարվածը ուսումնամարզական ինքնաթիռ է․ ՀՀ ՊՆՕդի ջերմաստիճանը կնվազիՌուսաստանը պետք է «խորը եզրակացություններ անի»` Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ. ԶատուլինՆԳՆ-ն հաստատեց. ուղղաթիռի վթարից 2 զոհ կա Երկար ժամանակով լույս չի լինիԵղվարդ քաղաքի մոտակայքում ուղղաթիռ է վթարվել. կան զոհերՀուլիսի 19-ի աստղագուշակ
Ամենադիտված