Կիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Երեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովը Ընդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք Երեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ Սրբազան Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան 

Թուրք-ադրբեջանական տանդեմն սկսել է իրագործել «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ-ն»

Վերլուծական

Օրերս թուրքական իշխանամերձ «Türkiye Gazetesi» լրատվականում «Ֆրանսիայի և Իրանի կողմից Զանգեզուրի նկատմամբ սաբոտաժ. կարևորագույն միջանցքում 10 հազար պարտիզաններ են տեղակայվել» խորագրով հոդվածում  ուշագրավ մանրամասներ էին հայտնել մարտի 1-3-ը Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։ Նշվում է, որ թեև հայկական կողմը պնդել է, որ ապաշրջափակվող հաղորդակցությունները պետք է ինքը վերահսկի, սակայն դա անընդունելի է եղել ինչպես Անկարայի, այնպես էլ Բաքվի համար։ Հրապարակման համաձայն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն առաջարկել է Սյունիքին հատուկ կարգավիճակ տրամադրել և կիրառել Կալինինգրադի մոդելը, որը թեև գտնվում է Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն ունի ինքնավար մարզի կարգավիճակ։ Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ Սյունիքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և թյուրքալեզու աշխարհի, այլ նաև տարածաշրջանի և համաշխարհային առևտրի համար։ Բացի այդ, նշվում է, թե, իբր, «Հայաստանը նախորդող 3 տարիներին Ֆրանսիայից և Իրանից հրահանգներ է ստացել ու այս հարցում անգամ փոքր քայլեր չի ձեռնարկել»։

Նման իրավիճակում չի բացառվում, որ բացի ադրբեջանցիների չակերտավոր վերադարձն ապահովելու պահանջից՝ Անկարան և Բաքուն արդեն պաշտոնապես պահանջեն Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տրամադրել, որը փաստացի չի վերահսկվի ՀՀ-ի կողմից։  Սյունիքի մարզով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու ադրբեջանական կողմի ձգտումը վկայում է «թյուրքական աշխարհի» միավորման հարցում Բաքվի ու Անկարայի շովինիստական նկրտումների մասին: Իսկ «զանգեզուրյան» չվերահսկվող միջանցքի փոխարեն Ադրբեջանի տարածքով հայկական ապրանքների «վերահսկման ենթակա» ճանապարհով փոխադրումը դեպի Ռուսաստան վկայում է ՀՀ վարչապետ Փաշինյանին մոլորեցնելու Բաքվի արտաքին քաղաքականության շարունակական գործելաոճի մասին: Հաշվի առնելով «թուրանական» միջանցքի գործարկման հարցում Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի բացասական վերաբերմունքը, Բաքուն եւ Անկարան փորձում են միջանցքի նախագիծը ներկայացնել որպես փոխադարձության սկզբունքով գործարկվող տարանցիկ ճանապարհ՝ հետագայում այն օգտագործելով Հայաստանի հարավային շրջանը «թյուրքական» աշխարհին միացնելու գաղափարի համար:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ունի նաև հեռու գնացող նպատակ: Դիցուք՝ Սյունիքի մարզին հատուկ կարգավիճակ տալուց հետո թուրքերը տարածաշրջանը կողողեն այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիներով», այնուհետև վերջիններս կպահանջեն և կանցկացնեն հանրաքվե, որի արդյունքներով էլ Սյունիքը կմիացվի Ադրբեջանին: Ահա այսպես, քայլ առ քայլ իրագործված կոմբինացիայով թուրք-ադրբեջանական տանդեմը կստանա այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», իսկ Սյունիքը կարժանանա Նախիջևանի ճակատագրին: Այս ընթացքում հնչել են նաև բազմաթիվ այլ մեսիջներ, որոնք վկայում են տվյալ սցենարի անչափ հավանական լինելու մասին: Այսպես, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին խնդրում է աջակցել Հայաստան «ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին»։  Ադրբեջանի մեջլիսում էլ ընդունվել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունը։ Հայտարարությունն ընթերցել է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին, իսկ հայտարարության տեքստը պատրաստել են «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնող 24 պատգամավորներ։ Փաստաթղթում նշվում է, որ «իրենց պատմական հողեր արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ապահովումը վստահության ամրապնդման միջոցներից է»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»
Ամենադիտված