Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման Թաթոյան Վրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա Իվանիշվիլի Ստով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ) Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց 

Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է ապակայունացնել իրավիճակը, վարկաբեկել ԵՄ-ն ու միջանցք պարտադրել. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«2023-ի սեպտեմբերից մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ Ադրբեջանը, անկլավները իր տարածքը համարելով, փորձելու է որոշակի գործողություններ անել, ասենք, կտրել Տիգրանաշենը հետևից և վերացնել անկլավությունը։ Նման նպատակ կար, իհարկե, ոչ Տիգրանաշենի, որ ռազմական առումով բարդ է, այլ Տավուշի մարզի անկլավներից մեկի մասով:

Չստացվեց, քանի որ կարողացանք մոբիլիզացնել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Նրանց պատժամիջոցների սպառնալիքներով Ադրբեջանը հրաժարվեց անկլավներ մտնելու գաղափարից ու հիմա խոսում է այդ անկլավներ գնալ-գալու համար անհրաժեշտ արարողակարգ՝ սերվիտուտ, ձևավորելուց։

Քանի որ այդ տարբերակը փակվեց, Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է շփման գծում դիրքային մարտերով նախ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, երկրորդ՝ վարկաբեկել եվրադիտորդների առաքելությունը տարածաշրջանում ու պարտադրել Հայաստանին գնալ առավելագույն զիջումների՝ ներառյալ միջանցքի մասով։

Միջանցք պոկելու միակ տարբերակը այսօր ՀՀ իշխանության համաձայնությունն է մնացել։

ՌԴ-ում համոզված են, որ նոր պատերազմի պարագայում, կանգնեցնելու համար ՀՀ վարչապետը ստիպված կլինի միջանցքը տալ, այլապես հանրային ընդվզմամբ, ինչպես ռուսամետների, այնպես էլ արևմտամետների, կհեռացվի իշխանությունից։

Բայց խնդիրն այն է, որ պատերազմողը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը վախենում է պատժամիջոցներից:

Հակառակ դեպքում 3 օր առաջ հրետանի կօգտագործեր և չէր դադարեցնի կրակելը:

Էրդողանն էլ այս փուլում հակված է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ոչ թե փչացնել։ Չի բացառվում նաև, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը փորձարկում էր՝ արձագանքները ճշտելու նպատակով:

Բնական է, որ այս ամենին ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի՝ խոսքը ուղղելով ոչ միայն Բաքվին, այլ առաջին հերթին արտաքին աշխարհին:

Համոզված եմ, որ նման տեսակետների բարձրաձայնմամբ կառավարությունն ունի ինչպես իրազեկման, այնպես էլ կանխարգելիչ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների մասնակցությամբ ձեռք բերված ու համաձայնեցված պայմանավորվածությունից և չի ցանկանում սահմանազատման գործընթաց միջազգային նորմերով և բանակցությունների միջոցով։

Իլհամ Ալիևը սահմանազատումը փորձում է իրականացնել ռազմական ագրեսիայով, որը սահմանայինից կարող է վերածվել լայնամասշտաբի, այդ վտանգի դեմ է պայքարում միջազգային հանրությունը, որ կարող է լուրջ գլխացավանք լինել տարածաշրջանի համար:

Իմ կարծիքով՝ նման զարգացումները կանխելու նպատակով է ՀՀ վարչապետը բարձրաձայնում և հորդորում կառուցողական դաշտ բերել Ադրբեջանին, որպեսզի Ալիևը միջազգային դերակատարների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններով սկսի իրականացնել սահմանազատման գործընթացը, որում ՀՀ-ն պատրաստ է անգամ տեղային՝ մարզ առ մարզ տարբերակի...

Հ․Գ․ Այս պարագայում կառավարության նիստում վարչապետի հայտարարության առաջին հասցեատերը ԱՄՆ-ը և ԵՄ-ն են, ինչպես նաև ՌԴ-ն, ում ասվում է, որ որևէ իրավիճակում ՀՀ իշխանությունը չի հրաժարվելու 1991-ին հաստատված ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական սկզբունքից։

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել՝ ՀՀ ինքնիշխանության, բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներքին զարգացումների, պաշտպանունակության բազմապատկման համար: Ճիշտ այն ժամանակը, որ այլևս գործում է ոչ միայն 2020-ի էյֆորիան չհաղթահարող, այլև Արցախում էթնիկ զտման ու Արցախի հայաթափման պատասխանը չտված Իլհամ Ալիևի դեմ:

Սա անիվը հետ գլորելու մեր ժամանակն է…»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամենադիտված