Սերբիայի նախագահ, Ռուսաստանի լավ բարեկամ Ալեքսանդր Վուչիչի հետ ջերմ ու բովանդակալից հանդիպումով բացեցի միջազգային շփումների նոր շարքը. Մհեր Ավետիսյան
Блогосфера«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանը գրել է.
«Հունվարի 9-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, նախագահական նստավայրում Սերբիայի նախագահ, Ռուսաստանի լավ բարեկամ Ալեքսանդր Վուչիչի հետ ջերմ ու բովանդակալից հանդիպումով բացեցի միջազգային շփումների նոր շարքը որպես «Անմահ գունդ» միջազգային շարժման Գլխավոր համակարգող։
Նախագահ Վուչիչի հետ հանդիպմանը անդրադարձանք նաև Հայաստան-Սերբիա հարաբերությունների զարգացման հեռանկարներին»: