Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել
ОбществоՀուլիսի 1-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է»,- հայտնում է shamshyan.com-ը։