00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ռուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Արարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)Թուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Մի շարք իրավապաշտպաններ ու հ/կ-ներ Աշոտյանից պահանջում են չեղյալ հայտարարել Բրյուսովի ռեկտորի հեռացման որոշումը

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը' Բրյուսովի անվան ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին իր զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին, մեկ անգամ եւս ընդգծեց այն իրողությունը, որ բարձրագույն կրթության համակարգը Հայաստանում գտնվում է անհանդուրժելի վիճակում։ Հրամանը նաեւ արտացոլում է գործադիրի ցանկությունը' ուղղակի հսկողություն հաստատել ակադեմիական հաստատությունների նկատմամբ, ինչպես նաեւ նախարարության արհամարհական վերաբերմունքը համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հանդեպ։

Ռեկտորի հեռացումը, որը տեղի է ունեցել առանց համալսարանը կառավարող մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի որոշման, մեղմ ասած կասկածելի է օրենքին համապատասխանության առումով։ Ավելին, այդ հրամանով ստեղծվում է տպավորություն, որ արհամարհվում է ոչ միայն կառավարող կոլեգիալ մարմինը, այլեւ բուհերի ինքնավարության սկզբունքն ընդհանրապես։ Զոլյանի հեռացումը եւս մեկ անգամ ի ցույց է դնում այն իրավական առումով հակասական եւ գործադիրի նկատմամբ կախյալ վիճակը, որում հայտնվեցին բուհերը, երբ նրանց ամրագրվեց պետական ոչ-առեւտրային կազմակերպությունների կարգավիճակը։ Մտահոգիչ է նաեւ, որ խիստ նկատողության համար առիթ է դարձել Զոլյանի կողմից Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) փորձագետի պարտականությունների կատարումը։ Քանի որ Զոլյանը մեկնել էր ԵԽ միջոցառմանը որպես Հայաստանի կառավարության կողմից առաջադրված փորձագետ, նրան՝ որպես փորձագետի իր պարտականությունների կատարման համար նույն ՀՀ կառավարության կողմից պատժելը ոչ միայն խիստ անտրամաբանական է, այլ նաեւ ԵԽ-ի եւ նրա գործունեության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում։

Հեռացման հետ կապված ամբողջ պատմությունը վկայում է, որ Բոլոնիայի գործընթացի նկատմամբ հավատարմության հավաստիացումներին զուգահեռ Հայաստանում տեղի է ունեցել միանգամայն հակառակ զարգացում: Հայաստանի բարձրագույն կրթության կառավարումը եվրոպական չափանիշներին համահունչ վերակառուցելու փոխարեն համալսարանների ինքնավարության տարրերը բծախնդիր ջանասիրությամբ ոչնչացվել են: Հոգաբարձուների խորհուրդները հայտնվել են գործադիրի վերահսկողության տակ՝ թե փաստացի, թե իրավական առումով։ Պետական պաշտոնյաները դարձել են բոլոր առաջատար համալսարանների խորհուրդների նախագահներ: Ցավոք, ոչ միայն համալսարանների անձնակազմերը, այլ նաեւ բարեփոխումները ֆինանսավորող դոնորները չնկատեցին այս «բարեփոխումների» եւ «եվրոպականացման» քողի տակ գործադրի կողմից բարձրագույն կրթության համակարգի զավթումը: Այդ առումով խորհրդանշական է, որ իր պաշտոնից հեռացվում է այն բուհի ռեկտորը, որտեղ բարեփոխումներ իրականացնելու համար որոշակի դաշտ էր ձեւավորվել:

Մենք' ներքոստորագրյալներս, մեր խորը անհամաձայնությունն ենք արտահայտում այն գործելակերպի հետ, որի դրսեւորումն է Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, դատապարտում ենք համալսարաններում տիրող կառավարման մեխանիզմները եւ պահանջում.

- անհապաղ եւ լիակատար հրաժարում իրավական առումով կասկածելի որոշումներից
- ստեղծված իրավիճակի լուծում' բաց եւ վստահելի գործընթացի միջոցով
- համալսարանների կառավարման մեխանիզմների անհետաձգելի բարեփոխում' ներառած ակադեմիական անկախության ոչ թե ձեւական, այլ իրական երաշխիքների ապահովումը:

Լարիսա Մինասյան, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գեւորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցության հիմնադրամ – Հայաստան
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Ստեփան Դանիելյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն
Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Լեւոն Բարսեղյան, Գյումրի «Ասպարեզ» լրագրողների ակումբ
Ավետիք Իշխանյան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի
Արտակ Զեյնալյան, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Սոնա Այվազյան, «Թրանսփերենսի Իներնեշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոն
Էլինա Պողոսբեկյան, Տեղեկատվության բազմազանության ինստիտուտ
Գագիկ Ավագյան, «Համագործակցություն եւ ժողովրդավարություն» ՀԿ
Սոնա Հովհաննիսյան, «Միջնաբերդ» ՀԿ
Նազարեթ Նազարեթյան, DVV-international – Հայաստան

 

 

դիտվել է 730 անգամ
Այս թեմայով
Լրահոս
20 Հուն
Թրամփը սպառնացել է այն երկրներին, որոնք ԱՄՆ անլեգալների են «ուղարկում»Սերժ Թանկյանը կնոջ և որդու հետ ժամանել է Երևան Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ Խոշոր ավտովթար ԵրևանումՌուսաստան-Եգիպտոս` 3:1 (տեսանյութ, լուսանկարներ)Մանվել Գրիգորյանի փաստաբանը մանրամասներ է պատմում դատական նիստից (տեսանյութ)Ճապոնիան 200 նոր ավտոմեքենա է նվիրաբերել Հայաստանին Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով Նազենի Հովհաննիսյանը՝ կարմիր շքեղ զգեստով (լուսանկարներ) Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Նեյմարը վնասվածք է ստացել Նախկին պաշտոնյաները հեռու են փախելՄանվել Գրիգորյանը կալանավորվեցՀովիկ Մուսայելյանը Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն այլընտրանք չի տեսնում Աննա Հակոբյանը հիմնադրել է «Իմ քայլը» հիմնադրամը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմերը հայտնի են «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն Սենեգալի հավաքականը հաղթեց (տեսանյութ)Ոստիկանության պետը սպայական առաջին ուսադիրներ հանձնեց ոստիկաններին (տեսանյութ, լուսանկարներ) Արտակ Զեյնալյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ներում ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ Պոպուլիստական խոսքը բոլորի մոտ լավ ա ստացվում, թե բա «Եկել եմ սյունեցու պատիվը վերականգնելու»Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Քննչական կոմիտեն պարզում է մանկահասակ երեխայի մահվան պատճառը. ստացվել է մահվան մասին բժշկական վկայականը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպանին Ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետԴավիթ Տոնոյանն ու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը Ռուսաստանը Հայաստանին գերհզոր կործանիչներ կմատակարարիԶբոսաշրջիկը գրազով իջել է շենքի պատի վրայով (տեսանյութ) Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանը լքել են Հ1-ը Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա «Գնամ թրեք ձայնագրեմ Մոսկվայի մասին ու այն կոչեմ «Սոբյանին»». Թիմաթի (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեն 76 շախմատիստներԱրարատի մարզում վթարի է ենթարկվել զինվորական «Ուրալ» . կա 5 վիրավորՀնդիկ արքայազնից մինչև հաղորդավար. Մեսսին` նոր գովազդում (տեսանյութ, լուսանկարներ)10 հոգով մնացած Կոլումբիան պարտվեց Ճապոնիայից (տեսանյութ)Գործը հասավ Աբրահամյանի և Սարգսյանի հավատարիմ կադրինԴոն Պիպոն կալանավորվեց Քնեցրել են աշխարհի ամենատարեց օրանգուտանին (տեսանյութ) Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի. Միհրան Պողոսյան (տեսանյութ)«Ատլետիկո»-ն երկարաձգել է պայմանագիրը Գրիզմանի հետԹուրքիան սիրիական Մանբիջից հետո, հնարավոր է՝ գործողություններ իրականացնի նաև այլ վայրերում Խաղալ ֆուտբոլ համաշխարհային աստղերի հետ. «Երևան»-ը սկսում է հայտերի ընդունելություն (տեսանյութ)Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվելԹռիչքի ժամանակ այրվել է Սաուդյան Արաբիայի թիմի ինքանաթիռի շարժիչը (տեսանյութ)Հյուսիսային պողոտայից առևանգված երեխան վերադարձվել է մորը (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակայինի հարցում
Ամենադիտված