Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Լուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ) Ինքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ) Համախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր Մարտիրոսյան Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ) 

Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիբանանեան ասացուածք մը կայ, որ կ՛ըսէ. «Ճարպիկին (շուստրին) մէկ սխալը, հազար սխալ կ՚արժէ՛»...: Նիկոլ Փաշինեան նախընտրելով Ազրպէյճանի հետ այսպէս կոչուած սահմանազատումի գործընթացը սկսիլ Տաւուշէն, ըստ երևոյթին գործեց իր քաղաքական կեանքի ճակատագրական եւ իրեն համար «մահացու» սխալը: Այս սխալը շրջադարձային նշանակութիւն ունենալ կը յաւակնի, որ կրնայ Փաշինեանի երևոյթին, իր քաղաքական խումբին ու անոնց ետին կանգնած միջազգային խաղացողներուն իշխանութենէն եւ տարածաշրջանէն հեռացնելու միտող ԼՈՒՐՋ գործընթացի մը սկիզբը հանդիսանալ: Իր հաշուարկով, հաւանաբար Փաշինեան սեպեց, թէ Տաւուշը տարածաշրջանային մեծ խաղցողներու հետաքրքրութենէն հեռու դաշտ մըն է համեմատած օրինակ Սիւնիքի հետ, ուր Իրանի հետ շատ բաներ պէտք էր համաձայնեցնել:

Ան իր ձեռնածուի (juggler) յատուկ կեդրոնացումով տարուած թերագնահատեց, իր այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» վարկը ամբողջապէս մսխած ըլլալու պահն (momentum) ու Բագրատ Սրբազանին (կամ այն ինչ, որ ազգային իմաստով Տաւուշի հոգևոր առաջնորդը կը ներկայացնէ) չափազանց կարևոր գործօնը: Պարտուողական պահուածքով մը խաղաղութիւն մուրալով, փոխարէնը իշխանութիւնը պահելու համար ամէն տեսակ զիջումի գացող իշխանութիւնը, ժողովրդային մաղձը արդէն հասցուցած էր իր գագաթնակէտին, եւ մինչ այսպէս կոչուած ընդդիմութիւնը այսքան ժամանակէ ի վեր, ի վիճակի չեղաւ իր շարքերէն քաղաքական առաջնորդ մը յառաջացնել, եկեղեցին ինքն է, որ այս օրհասական պահուն իր ուսերուն վերցուց հայրենատիրութեան ազգային առաքելութիւնը գուցէ եւ ակամայ ստանձնելով մինչև իսկ ռազմաքաղաքական դեր, փրկելու համար այն ինչ, որ կարելի է փրկել մեր Հայրենիքէն:

Ուղիղ վեց տարիներ առաջ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին իշխանութիւնը զաւթած կողմին դէմ պայքարի դուրս եկած Շարժումը վերջապէս ունեցաւ իր առաջնորդը, որ չունի իշխանատենչ նկրտումներ: Ան ունի մեր Հայրենիքին մէջ այսօր միակ կանգուն մնացած ազգային հաստատութեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին գահակալին նեցուկն ու օրհնութիւնը: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի անուն՝ Տաւուշը յանուն Հայրենիքին: Ունի ուղեգիծ՝ Սուտի դէմ Ճշմարտութեան պայքար: Ուրեմն ան ունի ազնիւ ոգի եւ յստակ նպատակ: Սրբազանը նպատակասլաց է եւ ինքնավստահ երբ արդարացիօրէն եւ պարզ կը յայտարարէ. «Ոգին յաղթելու է դուխին, Հոգևոր Հայաստանը՝ «Նոր Հայաստանին», Եռագոյնը՝ սեւ-սպիտակին»: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի շատ մեծ թիւով համակիրներ ու աջակիցներ:

Ահաւասիկ կենսական բաղադրիչներ, որոնք նման շարժումի մը փայլուն յաջողութեան համար մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն: Հայրենաբնակ ժողովուրդին տակաւին լուռ զանգուածին կը մնայ անվերապահօրէն միանալ անոր: Ընդդիմութեան կը մնայ նոր կերպարներ չնետել պայքարին մէջ կամ, ընդհանրապէս չխանգարել զայն: Իշխանութիւնը իր կքած ոտքերուն վրայ տակաւին պահող Հայ ոստիկանին կը մնայ յիշեցնել, որ ինքը պայքարի ուղին բռնած այդ ժողովուրդին զաւակն է եւ թէ իշխանութիւնները ժամանակաւոր են, մինչ Հայրենիքը՝ մշտնջենական:

Հեռուներէն «Ա՜խ Հայաստան» երգող «հայրենասէրներուն» կը մնայ իրենց գործնական մասնակցութիւնը բերել սոյն պայքարին: Դասական Սփիւռքը իր հոգևոր մեծագոյն ներկայացուցիչով՝ յանձին Արամ Ա. Վեհափառին, հրաւիրուած է մաս կազմելու հայրենիքի փրկութեան այս ամենավերջին փորձին, որուն զինուորագրեալները պէտք է ըլլանք բոլորս, եթէ Հայրենիքը մերը կը համարենք: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանաց դասէն բարձրաստիճան եպիսկոպոսի մը Հայրենի հողին վրայ ներկայութիւնը Բագրատ Սրբազանին կողքին, աւելի ուժեղ նամակ է ուղղուած Հայրենիքն ու Սփիւռքը իրար հակադրող Էրտողանին, քան այս ուղղութեամբ Անթիլիասի մայրավանքէն հնչող ոեւէ խօսք... Պէտք է ազգովին հասկնանք, որ քաղաքական այս գերզգայուն պահը մեր վերջին առիթն ու յոյսն է:

Ամենավերջը, այսօր եւ այստեղ, մեզի կը մնայ Աստուած օգնական ըսել Գերշ. Բագրատ Սրբազանին, իրեն մաղթելով առողջութիւն, ուժ եւ կորով: Սրբազանը ինք մեզմէ լաւ գիտէ Հայ ժողովուրդին ու Հայրենիքին սիրոյն իր ստանձնած դերին գերկարևորութիւնը եւ իր դիմակալած միջազգային դաւադրութեան սեւ ու ահռելի ուժը: Հետևաբար պէտք է սրտագին խնդրել իրմէ լրջութեամբ վերաբերիլ իր անձնական կեանքի ապահովութեան հետ, ըլլալով չափազանց զգօն, որովհետև իր կեանքը այս պահուն, միայն իրը չէ...: Եւ վերջապէս աւարտին, մեզի կը մնայ մտահոգութեամբ յիշեցնել Սրբազան հօր, թէ այն անձը, որուն դէմ ինք բոլորիս պայքարը կ՛առաջնորդէ այս պահուն, արիւնահեղութիւն խնայելով հրաժարական տուող «մերժուած» մեր նախկին վարչապետը չէ...:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան ԳեղամյանԱԺ մի քանի պատգամավորներ՝ չնայած ոստիկանական բլոկադային, հասան Կիրանց (տեսանյութ) ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար մուտքն արգելված է. ոստիկանապետ (տեսանյութ) ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնելԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Կիրանցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա ԵրևանումԱԱԾ հայտարարությունը՝ Կիրանցի դեպքերի մասինԵկանք, որ Լենա տատիկին շնորհավորենք, ոստիկանները մեր առջև ճանապարհը փակեցին. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) ԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից (տեսանյութ) Սևբերետավորը սկսեց վիրավորել ԱԺ պատգամավորներին, սկսվեց քաշքշուկ ու լարված վիճակ (տեսանյութ) «Իմ կյանքի գնով էլ լինի՝ գնալու եմ», «Չես գնալու». մարզային ոստիկանապետը խոչընդոտում է պատգամավորին (տեսանյութ) Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. Տավուշի ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին (տեսանյութ) «Հերոսաբար կանգնեք, որ թուրքը մտնի մեր հող», «Միշտ ենք հերոսաբար կանգնել». բերետավորը՝ պատգամավորին (տեսանյութ) Սև բերետավորներն եկան Կիրանցը բլոկադայի մեջ պահող կոլեգաներին օգնության (տեսանյութ) «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ակնկալում էինք, որ այդպես պետք է լինի. Սրբազանը՝ Կիրանցի մուտքը փակելու ու մարդկանց չթողնելու մասին (տեսանյութ) Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ Սրբազանը Սուրբ Աննայի բակում օրհնում է հավատացյալ ժողովրդին (տեսանյութ) ՈւՂԻՂ. ընդդիմադիր պատգամավորներին արգելում են մտնել Կիրանց Պարտվածը չի կարող խաղաղություն փոխանցել կամ էլ խաղաղության երաշխավոր լինել (տեսանյութ) Սրբազանի քարոզի ժամանակ մեկը սկսեց սադրել իրավիճակն ու կոնֆլիկտ հրահրել (տեսանյութ) Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը. ժամանեցին սև բերետավորներըԼուսինե Պողոսյանը՝ կեղծ հայրենասիրության, «դավաճան» կոլեգաների և Սրբազան պայքարի մասին (տեսանյութ)Վահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել էԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ԶՈՒ-ի ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության գործնական փուլինԺողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյանը՝ Բագրատ ՍրբազանինԻնքնասիրությունն ու պատիվը չի կարելի զոհաբերել հանուն Նիկոլի․ Սրբազան հոր հետ հանդիպել ենք հանուն հայրենիքի, հանուն բարու հաղթանակի․ բեմադրող, ռեժիսոր Արթուր Սահակյան (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ինՏևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագիԲագրատ Սրբազանի «հայտնվելը» ազգային ոգու բարձրացումն է․ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյան (տեսանյութ)Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինենՀանրապետությունում կա փակ ավտոճանապարհՀամախմբվելը նույնանալը չէ․ Վլադիմիր ՄարտիրոսյանՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ)Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականըԴեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետՀեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացելԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՄարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (տեսանյութ)Պիտի համակերպվեն, որ կառավարել չեն կարողանում, պիտի հեռանան, թողեք Հայ մնանք. Մխիթար Ավետիսյան (տեսանյութ)Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանըԻնչպես է պարեկային ծառայության աշխատակիցը հարվածում լրագրողին (տեսանյութ)Մենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ ԱռաքելյանԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների
Ամենադիտված