Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
Քաղաքական![Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ](/timthumb.php?src=disc/19-05-24/b7701c25780905bb7b9c65c8d08b446d.jpg&w=780)
Մայիսի 16-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ Ֆրանկոֆոնիայի հարցերով ազգային համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ։
Ինչպես տեղեկացնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության՝ Բուխարեստում տեղակայված տարածաշրջանային ներկայացուցչությունների կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը։
Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև Ֆրանկոֆոնիայի առաջմղմանն ուղղված փոխգործակցությունը և ուսանողների փոխայցելության ծրագրերը, այդ թվում այս տարի Բուխարեստում Ֆրանկոֆոն ամառային համալսարանական հավաքին հայ ուսանողների ակտիվ մասնակցությունը։
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել Ֆրանկոֆոնիայի բնագավառում համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացման և այդ առումով համագործակցության ակտիվացման ուղղութայմբ։
![](banners/armflix.jpg)