00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասինԷրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ում«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... Ջենիֆեր Լոպեսը՝ «Սկսիր սկզբից» ֆիլմի առաջին թրեյլերում (տեսանյութ) Տեսանյութ․ Կարիբյան ծովը ողողված է աղբով «Նադաելո ուժե». Շանթ Հարությունյանի գործով ազատ արձակվածները կրկին ՔԿՀ են տեղափոխվելԹավշյա հեղափոխության գլխավոր բացահայտումըՆիկոլ Փաշինյանի թեժ աշունը. ո՞ւմ վրա կանգ կառնի ընտրությունը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում խուլիգանության և սպանության գործով դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 

Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քննված քրեական գործով կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորված էր համարվել, որ Արմեն Գորոյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները, Աշոտ Ավետիսյանը, Գառնիկ Նիկողոսյանը և Արիստակես Բարսեղյանը գործով չպարզված 4-5 անձանց հետ, 2015թ. հունվարի 26-ին՝ ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին: Վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը հեգնական տոնով հարցնելուց և նրան կանչելու պահանջ ներկայացնելուց հետո, խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով, նրանք անտեսելով տարածքում անձանց ներկայությունը, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, այդ թվում՝ հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող անձանց նկատմամբ: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը, անտեսելով տարածքում այլ անձանց ներկայությունը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տևական ժամանակ՝ շուրջ 5 րոպե, տվել է բարձրաձայն հայհոյանքներ և նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխին՝ պատճառելով արյունազեղում: 

Այնուհետև Արմեն Գորոյանը նույն օրը, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը՝ Արայիկ Իրիցյանի եղբայրը, և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են, և Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածում է Աշոտ Ավետիսյանին: Արմեն Գորոյանն ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով վերջինս Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է: 

Նշված արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝ Արմեն Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին, Էդուարդ Սրքոյանին և Էդգար Սրքոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2017թ. հուլիսի 14-ի դատավճռով՝ Արմեն Գորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը: 

Դատավճռով Աշոտ Ավետիսյանին և Արիստակես Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են և վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դատապարտվելով տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ Գառնիկ Նիկողոսյանը, Էդուարդ Սրքոյանը և Էդգար Սրքոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացվել են: 

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն  ընդունվել է վարույթ: 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քրեական գործի քննության արդյունքում 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ 

Արմեն Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 10 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտելով 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Արմեն Գորոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 13 տարի ժամկետով ազատազրկումը: 

Աշոտ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկումը: 

Արիստակես Բարսեղյանը,  Գառնիկ Նիկողոսյանը,  էդուարդ Սրքոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: էդգար Սրքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: 

 

դիտվել է 1064 անգամ
Լրահոս
21 Հուլ
«Ինչպես Սերժ Սարգսյանն է ասում․ թող չլինի 40, թող լինի 20-30 տոկոս». «Հրապարակ»ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչի ունեցվածքը. «Փաստ»Հարյուր հազարավոր դոլարներ է վատվնում Լևոն Սարգսյանի փաստաբանական ծախսերի համար. «Ժամանակ»Վարչապետը վերացրել է ՊՆ-ի արտաբյուջեն. «Հրապարակ»Տարոն Աճեմօղլուն իր աջակցությունը Հայաստանին գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար. «Ժամանակ»Նախկին ոստիկանապետի «գոլդ» պետհամարանիշը հետ է վերցվել. «Ժամանակ»Ռուբեն Գեւորգյանը վագրեր է պահում եւ բուծում. «Հրապարակ»Լեւոն Մարտիրոսյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան եւ զբաղվել քաղաքականությամբ. «Հրապարակ»Քաղավիացիայի նախագան խնդիրներ ունի հայերեն լեզվի հետ. «Հրապարակ»«Արաբկիր» բկ–ում հեռուստացույցները այլևս վճարովի չեն. «Փաստ»Վարորդները մեծամասնությունը այլ կերպ են վկայական ստանում. «Փաստ»Ամերիկացի առաջին սերիական մարդասպանի՝ Հենրի Հոլմսի մասին Բաքուն կրկին խավարի մեջ է Անգելա Մերկելը Հայաստան կայցելի Սև ծովի երկնքում արտասովոր երևույթ են նկատել (տեսանյութ)Տնտեսական ակտիվության աճը արագացել էԹավշյա հեղափոխությունը սկսվել է այստեղից. օրվա կադրՈրոնք են հորոսկոպի լավագույն խորհուրդներ տվող 5 նշանները ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության բարեփոխումների օրակարգին. Կատարինա Մատերնովա Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է Ինչքան փող ուներ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբԱմփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Քաղաքական ուժերը պատրաստվում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, քաղաքապետի թեկնածուի անուն նշում է միայն մեկ ուժ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նշանավորվեց հայաստանյան պրեմիերաներով Կայացավ «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկում Պատերազմի վերսկսման վտանգը կանխելու հիմնական պատասխանատվությունը դրվում է Ռուսաստանի վրա Այս այցելությունը լավ հնարավորություն է շարունակելու այն քննարկումները, որ տեղի ունեցան Բրյուսելում.Կատարինա Մատերնովա ՔԿԾ պետը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ Որոնվում է երևանյան հագուստի խանութում գողության փորձ կատարած անձը Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին հանգստյան սեզոնի հետ կապված հարցեր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչների հետ քննարկել է Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները «Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին կեղծ անձնագրով լքել է Հայաստանը (տեսանյութ)Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու. Տիգրան Ավինյան Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար. Նիկոլ Փաշինյանի հանդիպել է ՀՀ ոստիկանության աշխատողներին (տեսանյութ) Հանրային հեռուստառադիոխորհուրդը մինչ այսօր կայքէջ չունի. Աստղիկ Ավետիսյան Գանձասար-Կապան»-«Լեխ» խաղի գոլերը (տեսանյութ)Իբրահիմովիչը Բեքեմին պարտված գրազի մասին«Քեզ ցանկանում եմ` ինձ…». Միշոյի շնորհավորանքը՝ կնոջը (լուսանկար, տեսանյութ) Սերժի Վաչոն 2 միլիոն դոլարի գրավի դիմաց ազատ կարձակվի Կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո վարչապետն իր բնակարանը տրամադրել է անօթևան ընտանիքի Աստղիկ Սաֆարյանը նորություն ունի երկրպագուների համար Varda-ն նմանակում է Քիմ Քարդաշյանին (ֆոտո) Էրիկ Վարդանյանը փորձաշրջան է անցնում շվեյցարական «Սիոն»-ումԲիբի Ռեքսայի նոր տեսահոլովակը՝ I'm A MessՔաղաքացուն արգելել են Հայաստան բերել 2-ից ավել ձմերուկ. ՊԵԿ պարզաբանումը«Լիվերպուլ»-ի նոր ռեկորդային ձեռքբերումը. Ալիսոնը՝ պատմության ամենաթանկարժեք դարպասապահՓաշինյանը Քոչարյանին ի՞նչ է հասկացնում... 80-ականների մոդել Քրիստի Բրիկլին՝ նոր գլամուրային ֆոտոշարքումԱմուսնուն սիրուհու հետ նկատած կինը հարձակվել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա, նստել վրան ու կոտրել դիմապակին (տեսանյութ)
Ամենադիտված
Ահա, թե ով է Սաշիկի որդու այն ընկերուհին, ում 90 հազար դոլարանոց ջիպ է նվիրել (լուսանկար)Ոստիկանության պատասխանը՝ Սաշիկ Սարգսյանի որդու գրառմանըԵրբ նախագահ Սարգսյանն անցավ հեղափոխության առաջնորդներին թվարկելուն, դահլիճը պայթեց ԱՄՆ կոնգրեսականների ծափերից (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանի որդիները՝ ընդդիմադիր. նրանք ծաղրում են ներկայիս իշխանություններին (լուսանկարներ)Կրիմինալ ընտանիքի ինքնասպանություններըՀարգելի պարոնայք Փաշինյան, Միրզոյան, Ավինյան և մյուսներ սանձեք Ձեր «զոմբիացած» համակիրներինՀոկտեմբերի 27-ի երկու առեղծվածային տեսաերիզները. Ռոբերտ Քոչարյանի և գլխավոր ոճրագործի հանդիպման փաստե՞ր կան. «Ժողովուրդ» Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)Սկանդալային հայտարարություն. Վալերի Գործունյանը անուններ է տալիսՆոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը