Մխիթարյանի ու թիմակիցների մասնակցությամբ սկանդալային տեսանյութն ու «Արսենալ»-ի արձագանքը

«Արսենալ»-ի ֆուտբոլիստները հայտնվել են սկանդալի կենտրոնում:
The Sun-ը հրապարակել է ֆուտբոլիստների մասնակցությամբ երեկույթի տեսանյութը, նշելով, որ նրանք օգտագործել են ալկոհոլ ու ուրախացնող գազ։ Երեկույթը տեղի է ունեցել մրցաշրջանի մեկնարկից առաջ:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Մխիթարյանին ու Մուստաֆիին չեն նկատել փուչիկների պարունակությունը օգտագործելիս:
Լոնդոնյան թիմի մամուլի ծառայությունը անդրադարձել է հրապարակմանը և նշել.
«Ֆուտբոլիստների հետ զրույց տեղի կունենա՝ միջադեպի հետ կապված, որի ընթացքում նրանց կհիշվի իրենց պատասխանատվության մասին, որպես ակումբի ներկայացուցիչներ»,—ակումբի հայտարարությունը մեջբերում է Sky Sports-ը:
Տեսանյութը՝ այստեղ: