Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)
Լուսանկարներ![Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/08-05-24/2a3a3cadeab1ffe8469031702ee68f20.jpg&w=780)
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի։ Թիվը կարող է աճել, քանի որ արտակարգ դրությունը շարունակվում է, ասել է Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի նահանգապետ Էդուարդո Լեյտեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«95 մահ... Թվերն աճում են, բայց, ցավոք, մենք դեռևս կանխատեսում ենք, որ դրանք ունեն անճշտության բարձր աստիճան, քանի որ մենք դեռ արտակարգ իրավիճակում ենք», - աել է Լեյտեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Պաշտոնյայի խոսքով՝ ևս 4 մահվան դեպք այժմ քննության փուլում է, 131 մարդ անհետ կորած է համարվում, իսկ 150 000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում 497 մունիցիպալիտետներից 401-ը վնասվել են փոթորիկներից ու ջրհեղեղներից։ Տուժել է 1,4 միլիոն մարդ։
Ինչպես հայտնել ենք, Բրազիլիայում տեղի է ունեցել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից մեկը։ Մի քանի քաղաքներում ջրի մակարդակն ամենաբարձրն է եղել՝ սկսած գրեթե 150 տարի առաջ գրանցված տվյալներից:
![](disc/08-05-24/31024c7550b58f187a61d52e4a773031.jpg)
![](disc/08-05-24/b87c552d02789bb8d35ff57e35dd57ca.jpg)
![](disc/08-05-24/010f86f1d787a0729481a82349cab212.jpg)
![](disc/08-05-24/501a3dfda9065d28ffb695b6bfd82f90.jpg)
![](disc/08-05-24/d8735ab06b8480daa44ba7ebfc3fb12d.jpg)
![](disc/08-05-24/28f6e00385581bdf559a1f3c5d056aa2.jpg)
![](banners/armflix.jpg)