Կարող ա՞ մի օր էլ հարց բարձրացնեք, որ ձեր հարևանի աղջիկը տունն է մնացել և ոնց անեք, որ ամուսնացնեք (տեսանյութ)
ՔաղաքականԱժ-ում այսօր՝ հունիսի 24-ին, քննարկվում է ՀՀ Քրեկատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ձերբակալաված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի ելույթին, ասաց․ «Ես ուզում եմ հասկանալ, թե Ձեր ելույթն ինչ կապ ունի նախագծի հետ։ Ի՞նչ կապ ունի Սահմանադրական դատարանի նոր ընտրված դատավորի և ինքնահռչակ նախագահի էդ պրպտումների վերծանումն այս նախագծի հետ։ Կարող ա՞ վաղը-մյուս օր Աշխատանքային կամ Հողային օրենսգրքի քննարկման ժամանակ բարձրացնեք այն հարցը, որ ձեր հարևանի աղջիկը տունն է մնացել և ոնց անեք, որ ամուսնացնեք, ի՞նչ է նշանակում այս ծաղրը Ազգային ժողովի նկատմամբ»։