Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 899 դեպք․ Ռիա Նովոստի
ՌուսաստանՌուսաստանի 83 շրջաններում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 10,899 դեպք, հայտնում են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբում: Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5392), Մոսկվայի մարզում (1063), Նիժնի Նովգորոդի մարզում (354), Սանկտ Պետերբուրգում (339) և Կրասնոյարսկի երկրամասում (227): Ավելին, 4704 հիվանդի մոտ (43,1 %) հիվանդության կլինիկական դրսևորում չկա: 107 մարդ մահացել է: Ռուսաստանում համաճարակի սկսվելուց ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 232,243 դեպք, որոնցից ավելի քան 43,000 վերականգնվել է, մահացել է 2116 հիվանդ: