Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 19-ին, ժամը 12:00-ին: «Հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը»,- հայտարարեց նախագահող դատավորը: Գործով դատական առաջին նիստին հայցվոր կողմը ներկա չէր, ինչը դժգոհություն առաջացրեց պատասխանող կողմի ներկայացուցչի մոտ. «Հաջորդ նիստին ևս հայցվորը կարող է չներկայանալ: Վարչապետն այսօր հայտարարեց, որ 1-2 տարի կորոնավիրուսի հետ ենք ապրելու: Թող հայցվոր կողմը գա ներկայացնի, ինչպես մյուսներս ենք կարողացել գալ, այնպես էլ ինքը»,- նշեց պատասխանող կողմի ներկայացուցիչը: Նշենք, որ Թովմասյանը Փաշինյանին դատի է տվել վերջինիս այն հայտարարության համար, որ Թովմասյանը «ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս իրեն ինչ-որ ծառայություններ է առաջարկել»: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: Այս հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ, եթե Փաշինյանը արժանահավատ փաստ չներկայացնի, ապա ինքը զրպարտության համար կդիմի դատարան: