Արթուր Ասատրյանն արդարացվեց
ՀասարակությունԱյսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Հ. Սարգսյանի նախագահությամբ, արդարացրեց գործարար Արթուր Ասատրյանին, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականվամբ: Տեղեկատվությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
«Ասատրյանը մեղադրվում էր մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ երեք անձանց առևանգումը կազմակերպելու և ղեկավարելու մեջ: Նշեմ, որ դրանք այն մարդիկ են, ովքեր փորձել են մահափորձ իրականացնել Ասատրյանի դեմ: Նա մեղադրվում էր այդ անձանց բացահայտելու, առևանգելու և բռնություն գործադրելու մեջ»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ մեղադրող դատախազը պահանջել էր Ասատրյանին ազատազրկել 5 տարով: