Նախարարական կոմիտեների, կառավարության նիստերը հեռակա կազմակերպելու հարցը քննարկվում է․ Ավինյան
ՔաղաքականՀՀ կառավարության և նախարարական կոմիտեի նիստերը հեռավար անցկացնելու հարցը կքննարկվի գործադիրում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին:
«Քննարկվում է նախարարական կոմիտեների, ինչպես նաև կառավարության նիստերը հեռավար կերպով կազմակերպելու հարցը: Արդարադատության նախարարությունը նման նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստին»,- ասաց Ավինյանը: