ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան 

Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամների բնակարաններում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել. Փաստաբանական խումբ

Իրավունք

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որով ահազանգում է ԱԱԾ-ի կողմից շարունակվող ակնհայտ ապօրինությունների մասին: Հայտարարությունը՝ ստորև.

«Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է բազմաթիվ ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել ապրիլի 30-ից մայիսի 17-ը ընկած ժամանակահատվածում։ Նշված ժամանակահատվածում ակնհայտ խախտումներով ուղեկցվող մի քանի տասնյակ խուզարկություններ են կատարվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, հարազատների, ինչպես նաև նրա հետ որևէ կերպ առնչվող անձանց բնակարաններում և շինություններում՝ առաջ բերելով բազմաթիվ հարցեր խուզարկությունների միջնորդությունների, իրավաչափության և ԱԱԾ գործողությունների մասով։

«Գուրգեն Խաչատրյանի, նրա եղբորը և ծնողներին պատկանող բնակարաններում խուզարկություններ կատարվել էին դեռևս 2019 թվականի օգոստոսին, ինչը որոշակիորեն կարող էր տրամաբանական լինել, քանի որ խուզարկությունը, ըստ էության, հրատապ իրականացվող քննչական գործողություն է: Սակայն Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից անմիջապես հետո, գրեթե ամենօրյա ռեժիմով, նման ծավալի, անհիմն և անօրինական խուզարկությունների կատարումը գնահատում ենք որպես Գուրգեն Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների և հարազատների վրա ոչ իրավաչափ նպատակներով հոգեբանական ճնշում գործադրելու, նրանց տագնապի մեջ պահելուն ուղղված գործողություններ», - նշել է փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հարկ է փաստել նաև, որ նախնական թվով մոտ 10 խուզարկությունների միջնորդությունները կոնկրետ դատավորի կողմից մասնակի էին բավարարվել՝ թույլատրելով խուզարկություն կատարել բացառապես Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու նպատակով, սակայն քրեական հետապնդման մարմինները, դատարանի այդ որոշումն օրենքով սահմանված կարգով վերաքննիչ դատարան բողոքարկելու փոխարեն, նույն միջնորդությունը ընդամենը րոպեներ անց կրկին ներկայացրել են դատարան, այն մակագրվել է «ցանկալի» դատավորի, ով էլ «առանց աչք թարթելու» բավարարել է միջնորդությունն ու ԱԱԾ-ի ցանկությունը:

Այսինքն, ակնհայտ է, որ սույն քրեական գործով նույնիսկ դատարանները չեն կարող քրեական վարույթն իրականացնող մարմնի անօրինական գործողությունները զսպող հուսալի մեխանիզմ հանդիսանալ, քանզի, եթե որևէ դատավոր էլ իր մեջ ուժ է գտնում օրենքի հիման վրա մերժել ԱԱԾ-ի միջնորդությունները, ապա անմիջապես հայտնվում է մեկ այլ դատավոր, որը անօրինական կերպով բավարարում է նույն միջնորդությունը, ինչի ականատեսը եղել ենք սույն քրեական գործի սկզբնական փուլից սկսած:

«Գուրգեն Խաչատրյանի ընտանիքի անդամներին պատկանող բնակարաններում մեկ շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ խուզարկություն է կատարվել, որի ընթացքում ակնհայտորեն ավելացվել է անօրինականությունների չափաբաժինները. խուզարկությունների կատարմանն արդեն ներգրավվել են ԱԱԾ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցները, սկսել են առգրավել նաև առարկաներ, այդ թվում՝ բնակարանի պատերին փակցված նկարներ, որոնց առգրավման թույլտվություններ դատարանները չէին տվել: Այսինքն, միջնորդությունները դատարան ներկայացվում են կոնկրետ առարկաներ հայտնաբերելու նպատակով, սակայն առգրավվում են ընդհանրապես այլ առարկաներ՝ վարույթն իրականացնող մարմնի կամայական ցանկությամբ, այդ գործողություններն ակնհայտ անօրինական են», - նշել է փաստաբանը:

Հատկանշական է, որ նման կերպ վարույթն իրականացնող մարմինը նաև իմաստազրկում է բնակարանը միայն դատարանի որոշմամբ խուզարկելու վերաբերյալ սահմանադրական պահանջը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՀնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել
Ամենադիտված