«Նապոլիի» նախագահը Մերտենսին մեկ շաբաթ է տալիս պայմանագիր կնքելու համար․ Football Italia
Սպորտ«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մեկ շաբաթ ժամանակ տվեց Բելգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Դրիս Մերտենսին, որպեսզի նա կա՛մ թարմացնի իր պայմանագիրը ակումբի հետ, կա՛մ նոր թիմ փնտրելու մասին մտածի, հայտնում է Football Italia-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 33-ամյա բելգիացին չի պատրաստվում ստորագրել նոր համաձայնագիրը, քանի որ տուգանքների պատճառով կողմերի միջև տարաձայնություններ են առաջացել: Մերտենսը պահանջել է, որ պայմանագրով սահմանված բոլոր տուգանքները պետք է ուղղված լինի բարեգործությանը, բայց Նապոլիի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մերժել է առաջարկը:
Ըստ պորտալի՝ Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Մերտենսի ծառայություններով: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, և Դե Լաուրենտիսը վերջնագիր է տվել խաղացողին:
Մերտենսը «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Այս մրցաշրջանում բելգիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 12 գոլի հեղինակ: