ԱՄՆ-ում քահանան սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով սուրբ ջուր է ցողել ջրային ատրճանակից (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Դեթրոյտ քաղաքի կաթոլիկ քահանան, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում նպատակ ունենալով պահպանել սոցիալական հեռավորությունը, իր ծխականներին օրհնելու ժամանակ ջրային ատրճանակով սուրբ ջուր է ցողել նրանց վրա։ Սբ Ամբրոս եկեղեցու սոցիալական մեդիայի տեղադրված լուսանկարներում երևում է, որ Սբ. Տիմոթի Պելքը, ջուրը ատրճանակով ավտոմեքենայի պատուհանից ներս է ցողում: Նա կրում էր դիմակ, դեմքի պաշտպանիչ միջոց և ռետինե ձեռնոցներ, որոնք համարվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում նախազգուշական միջոցառումներ։ Այս լուսանկարը համացանցում տարածվել և մեմ է դարձել, գրում է The Guardian֊ը։