Երեւանում գողություն կատարելու մեղադրանքով 27-ամյա հետախուզվող է հայտնաբերվել եւ կալանավորվել
ԻրավունքԵրեւանում գողություն կատարելու մեղադրանքով մոտ երկու տարի հետախուզման մեջ գտնվող անձ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 18-ին, ժամը 16.30-ին, Սիլիկյան խճուղուց բերման է ենթարկվել 27-ամյա Ռուստամ Ե.-ն, որը 2018 թ. սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: