Թալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Կարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրել Պեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքները Ցեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 

Վանաձորում տեղի ունեցած սպանությունների մասին նոր հանգամանքներ են բացահայտվել. մանրամասներ

Տեսանյութեր

Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածները Վանաձորի բնակիչներ էին, 30 տարեկան։ Նրանց հետ հիվանդանոց էին տեղափոխվել նաև Լոռու մարզում բնակվող նրանց երեք ընկերները, որոնց ստացած հրազենային վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին։ Առանձնապես ծանր հանցագործության փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց վրա կրակել են Վանաձորի Համբարձումյան փողոցում։ Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել էին արնանման հետքեր, գնդակներ, կրակոցների հետքեր` պատի ու ավտոմեքենայի վրա։ Վանաձոր մեկնեցին ու բացահայտման աշխատանքին ներգրավվեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։ Ոստիկանության ծառայողները համատեղ օպերատիվ աշխատանքով պարզեցին, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել էին սպիտակ «Նիվայի» սրահից՝ փետրվարի 9-ին, ժամը 18-ի սահմաններում։ Դեպքից րոպեներ անց ոստիկանության Բազումի բաժնում ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս անգամ` «911» ծառայությունից հաղորդեցին, որ Վանաձորի Բարեկամության փողոցում ավտոմեքենա է այրվում։ Հրդեհաշիջման աշխատանքներից հետո սպիտակ «Նիվայի» սրահում հայտնաբերվեց խզակոթն այրված, գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, կրակված 31 պարկուճ` 5-ը` դեֆորմացված, 5 գնդակ, դատարկ փամփշտատուփեր, որոնցից մեկը` այրված։ Վարկած առաջ քաշվեց, որ տղամարդկանց ուղղությամբ կրակոցներն արձակվել են հենց այդ ավտոմեքենայի սրահից, ինչից հետո հանցագործությունը կատարած անձը կամ անձինք դեպքի վայրից մի քանի փողոց այն կողմ մեքենան, հրազենով հանդերձ, այրել են՝ հետքերը վերացնելու նպատակով։ Նշանակվեցին համալիր դատահետքաբանական, դատաձգաբանական ու դատաբժշկական փորձաքննություններ։ Մինչ փորձաքննությունների ավարտը՝ ոստիկանության ծառայողները ձեռնամուխ եղան պարզելու այրված մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մեքենայի համարանիշերը գողացված են։ Փաստական տվյալներ ձեռք բերվեցին նաև, որ մեքենան հաշվառված է Լոռու մարզի Օձուն համայնքի 56-ամյա մի բնակչի անվամբ։ Տղամարդը փետրվարի 3-ին մեքենան վաճառել էր անծանոթ մեկին։ Գնորդը հավաստիացրել էր, որ մի քանի օր անց մեքենան կանվանափոխեն ու հեռախոսահամարն անջատել էր։ Գնելու օրը մեքենան Օձուն համայնքից տեղափոխել էին անհայտ ուղղությամբ, իսկ դեպքից ժամեր առաջ մեքենան տարել էին Վանաձորի Լալվարի փողոցի տներից մեկի բակ։ Արդեն փետրվարի 9-ին Լալվարի փողոցից «Նիվայով» շարժվել էին Համբարձումյան փողոց, մեքենայի սրահից կրակոցներ արձակել տղամարդկանց ուղղությամբ, ապա նույն մեքենայով հեռացել դեպքի վայրից ու այրել։

 

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ սպանված տղամարդկանցից Աղասի Հովհաննիսյանն ու Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող 40-ամյա մի տղամարդ, որը հանցավոր շրջանակներում հեղինակություն էր, թշնամական հարաբերություններ են ունեցել։

 

Անդրադառնանք որոշ դրվագների։ Դեռևս 2018 թվականի օգոստոսի 12-ին Վանաձորի «Արհեստական լճեր» սրճարանում 40-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել էր Աղասի Հովհաննիսյանի ընկերոջ ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Քրեական հետախույզները հայտնաբերել էին ոչ միայն հանցագործության գործիք «Մավերիկ» տեսակի հրազենը, այլև 40-ամյա տղամարդուն, որին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը վերացվել էր և 40-ամյա տղամարդը բաց էր թողնվել։ Իսկ 2020 թվականի փետրվարի 9-ին Վանաձորում սպանված Աղասի Հովհաննիսյանը 2019 թվականի հունվարի 15-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հրազենի գործադրմամբ սպանել էր հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող Վանաձորի 40-ամյա բնակչի մտերիմներից մեկին։ Այս դեպքում ևս հանցագործությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Ոստիկանություն բերման ենթարկված կասկածվողին մեղադրանք էր առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել էր կալանավորումը, սակայն վերաքննիչ դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխարինվել էր գրավով, և Աղասի Հովհաննիսյանը բաց էր թողնվել, իսկ ամիսներ անց` Վանաձորում սպանվել։

Վերադառնանք մեր օրեր։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Աղասի Հովհաննիսյանի սպանությունից ամիսներ առաջ՝ 2019 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Վանաձորի Աբովյան փողոցում բնակվող և հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու հայրը, որը ևս հանցավոր շրջանակներում հեղինակություն է, պատվիրել, ապա կազմակերպել էր Աղասի Հովհաննիսյանին և նրա ընկերներին սպանելու նախապատրաստությանն ուղղված գործողություններ։ Քննությանը հայտնի տվյալներով` 64-ամյա տղամարդը ապօրինի կերպով ինքնաձիգ ու փամփուշտներ էր ձեռք բերել, պահել և Վանաձորի Աբովյան փողոցի իրենց տանը հրազենը տվել էր իր մտերիմներից 28-ամյա մի երիտասարդի, որպեսզի նա սպանի Աղասի Հովհաննիսյանին։ Սակայն նրանք հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։ 64-ամյա տղամարդը բռնվել, բերման էր ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել էր նախաքննական մարմնին, նախ` ձերբակալվել, այնուհետև այս տարվա ապրիլին կալանավորվել էր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդն է փետրվարի 9-ին իրենց տանը ապօրինի պահվող ինքնաձիգով կրակոցներ արձակել Աղասի Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով Հովհաննիսյանն ու ընկերներից մեկը մահացու հրազենային վիրավորում են ստացել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում, բացի 40-ամյա տղամարդուց, եղել են նաև նրա 56 և 19-ամյա ընկերները, որոնք հետախուզվել են ծանր հանցագործությունների մեղադրանքով։ Նախքան ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների կողմից եռյակի և փետրվարի 9-ին Վանաձորի Համբարձումյան փողոցում հնչած կրակոցների առնչության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելն ու հիմնավորելը, նրանք հայտնաբերվել ու կալանավորվել էին այլ՝ մարդու կյանքի և առողջության ու սեփականության դեմ ուղղված հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակներում։

Մարտի 28։ Հատուկ միջոցառում Վանաձորի Աբովյան փողոցում: Հատուկ միջոցառմանը, բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվեց։

Հանցավոր եռյակը՝ 40, 56 և 19-ամյա տղամարդիկ, հայտնաբերվեցին Վանաձորի բնակիչ, հանցավոր շրջանակներում հեղինակություն համարվող 40-ամյա տղամարդու առանձնատանը կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն ԱշոտյանՔՊ շարքերում անհանգիստ ջղաձգումներ են՝ աճող հանրային դժգոհության ալիքի ֆոնինԱնընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը. Տեր Արամ (տեսանյութ)Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin (տեսանյութ)Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չեմ դադարեցնելու իմ պայքարը, մինչև ստույգ չասեն՝ ինչն է Հայաստան իմ մուտքն արգելելու պատճառը․ Լեո Նիկոլյան (տեսանյութ)2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ)ԱՄՆ նախազգուշացնող «մեսիջը»՝ Փաշինյանին, թե լավ բեմադրված շոուՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանություն կատարելու համարՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն Գրիգորյան (տեսանյութ) Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա (տեսանյութ)Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը. նրան թույլ է տրվել խոսել ընտանիքի հետԱկցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է. ՆԳՆ Քաղաքացիները միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)Հանրապետության հրապարակում ինքնաբուխ բողոքի ակցիա է (տեսանյութ)Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և միանգամից եկել Կիրանց (տեսանյութ)Արշակունյաց պողոտայում մեծ խցանում է առաջացել (տեսանյութ)Հայ մարդ, ոտքի՛ ել, տեր կանգնի՛ր քո երկրին․ Կարին Տոնոյան (տեսանյութ)«Մինի վրա մարդ ա տրաքել», «Եթե թուրքը մտնելու ա իմ էրեխուն մորթի, շատերը կտրաքեն». լարված իրավիճակ (տեսանյութ) Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը (տեսանյութ)Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱննամուսնե՛ր, կոտորվե՛ք դուք․ Կիրանցում իրավիճակը լարված է․ ինչ է կատարվում այս պահին (տեսանյութ) Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)
Ամենադիտված