Կորոնավիրուսը «կախարդանքով» կվերանա այս տարվա նոյեմբերի 3-ից հետո․ Էրիկ Թրամփ․ The Washington Post
ԱՄՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, պնդում է, որ կորոնավիրուսը դեմոկրատական «հորինվածք» է և «կախարդանքով» կվերանա 2020-ի ընտրություններից հետո։ Նա պնդում է, որ այս վարակը գիտական որևէ հիմք չունի և հակասում է ամբողջ աշխարհի առողջապահության մասնագետների կարծիքներին: Fox News- ի եթերում՝ Ժանինե Պիրրոյի հետ հարցազրույցում, Էրիկ Թրամփը վարկած է առաջարկել, որ նախագահի հակառակորդները համաճարակը օգտագործում են իր հայրիկի՝ Դոնալդ Թրամփի հանրահավաքները խաթարելու համար։ Սա նա անվանել է «ճանաչողական ռազմավարություն», որը կդադարի այն ժամանակ, երբ այլևս քաղաքականապես նպատակահարմար չլինի: «Դուք տեսնում եք, որ նրանք՝ դեմոկրատները, ամեն օր օգտագործում են համաճարակով պայմանավորված այս իրավիճակը։ Եվ կռահեք, թե ինչ կլինի նոյեմբերի 3-ից հետո։ Կորոնավիրուսը «կախարդանքով» հանկարծակի կվերանա։ Կվերանա ընդմիշտ, և մենք կկարողանանք երկրում վերաբացել բոլոր փակ հաստատությունները»,֊ասել է երիտասարդ Թրամփը: