Արամ Սարգսյանը Հայաստանում ԼԳԲՏ դրոշի ծածանման վերաբերյալ հարցով դիմել է Զոհրաբ Մնացականյանին
ՀասարակությունՀայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը բաց նամակով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն, դեսպանությունը ծածանել է ծիածանագույն դրոշը՝ ի նշանավորումն Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա ( հղումը ՝ այստեղ):
Ըստ արարողակարգի, ցանկացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն գտնվող երկրում իրավունք ունի ծածանելու միայն սեփական երկրի պետական դրոշը:
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է համարում բրիտանական դեսպանության քայլը:
Պարզաբանեք խնդրեմ, ինչպիսին է եղել ՀՀ ԱԳՆ արձագանքը այդ երևույթին: Վերջիվերջո, ինչպիսին կլիներ մեր պետության արձագանքը, եթե որևէ մի օր որևէ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություն ծածաներ ֆաշիստական սիմվոլով դրոշ:
Հարգանքով,
Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության նախագահ
Արամ Սարգսյան»: