Չինացի գիտնականների ստեղծած դեղամիջոցը կարող է վերջ դնել համավարակին՝ առանց պատվաստանյութի
ԱշխարհՉինաստանի Պեկինի համալսարանի մասնագետները փորձարկում են COVID-19-ի դեմ նոր դեղամիջոց, որի հիմքում ընկած են հակամարմինները: Ըստ գիտնականների՝ այդ դեղամիջոցը կարող է վերջ դնել համավարակին: Այս մասին հայտնում է Medical Express-ը:
Պեկինի համալսարանի գենոմիկայի նորարար կենտրոնի տնօրեն Սուննի Սիեն հայտնել է, որ դեղամիջոցում օգտագործվում է չեզոքացնող հակամարմիններ, որոնց իր թիմը վերցրել է 60 բուժված պացիենտներից: Նրա խոսքով՝ այժմ այդ դեղամիջոցը հաջողություն է գրանցում կենդանիների փորձարկման փուլում:
Այժմ պլանավորվում է կլինիկական փորձարկում իրականացնել: Դեղամիջոցը կփորձարկվի Ավստրալիայում և այլ երկրներում, քանի որ Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ ավելի քիչ են: