Նիդերլանդներում ֆերմերային տնտեսության աշխատակիցը կենդանուց վարակվել է կորոնավիրուսով․ Reuters
ԱշխարհՆիդերլանդների ֆերմային տնտեսություններից մեկում գրանցվել է կենդանուց մարդուն կորոնավիրուսի փոխանցման դեպք։ Այս մասին չորեքշաբթի խորհրդարանին ուղղված նամակում ասաց Հոլանդիայի գյուղատնտեսության նախարարը, հայտնում է Reuters֊ը։ Նիդեռլանդներում ջրասամույրների մորթիների վերամշակման ֆերմայում կենդանիների կորոնավիրուսով վարակվածության բռնկումների դեպքերն առաջին անգամ գրանցվել են ապրիլին։ Աշխատակիցները նկատել էին, որ որոշ կենդանիներ դժվարությամբ են շնչում, ապա համապատասխան քննություն անցկացնելուց հետո հայտնաբերվել էր նրանց՝ կորոնավիրուսով վարակվածության փաստը։ Իր նամակում Կառոլա Շուտենը խոստովանել է, որ իր գրասենյակի ավելի վաղ տարածած հայտարարությունը, թե կենդանուց մարդուն կորոնավիրուսի փոխանցումը բացառում է, սխալ էր: Բայց այժմ էլ Նիդեռլանդների հանրային առողջության ինստիտուտը նվազագույն է գնահատում վիրուսի՝ կենդանիներից մարդուն փոխանցման հավանականությունը: