2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ 

«Հրապարակ». Ծեծկռտուքի հետեւանքով կարող է տուժել Հովհաննես Իգիթյանը

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հարցը հասել է մինչեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով։ Մեր տեղեկություններով, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ALDE), որի անդամն է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, մոտ մեկ շաբաթ է արդեն՝ սկսել է, այսպես կոչված, փաստահավաք աշխատանքներ։ Հերթով լսում են ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության՝ միջադեպին մասնակից կողմերին, միջադեպի մասին մանրամասներով են հետաքրքրվում։ Լսել են Սասուն Միքայելյանի վիրավորանքներն ու հարվածներն իր մաշկի վրա զգացած ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանին, իսկ ԵԽԽՎ-ի իշխանական պատվիրակներից այդ սեւ գործը՝ բացատրություններ ներկայացնելը, դրվել է Հովհաննես Իգիթյանի ուսերին։ Մենք տեղեկացանք, որ Իգիթյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել են՝ եթե ALDE-ն միջադեպի վերաբերյալ հանդես եկավ առանձին հայտարարությամբ, ապա ինքը զրկվելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից։ Թե ինչու է այլոց ամբարտավան պահվածքն արդարացնելու բեռը դրվել Հովհաննես Իգիթյանի ուսերին, իշխանական մեր աղբյուրներն իրենց վարկածն ունեն։ Առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Իգիթյանի վրա «ատամ» ունի․ դեռ ամիսներ առաջ էր քննարկվում նրան ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելու հարցը, հիմա պատեհ ժամանակն է, որպեսզի Իգիթյանը ցույց տա իր «կշիռն» այդ կառույցում եւ իշխանությանն էլ պարզերես անի։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի, հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, Ռուբեն Ռուբինյանն էլ թեպետ դեմ էր քվեարկել, բայց հետո «կռուտիտ արեց», թե իբր իր «դեմ» քվեարկությունը տեխնիկական սխալի արդյունք է, եւ սա այն պարագայում, երբ հանձնաժողովի ընդդիմադիր պատվիրակներ Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ էին քվեարկել բանաձեւին՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը։ Դրանից հետո մամուլը գրեց, որ Իգիթյանին ԵԽԽՎ-ում չտեսնելու պահանջ է դրել անգամ Ռուսաստանը, բայց քանի որ հայ-ռուսական հարաբերություններն իրականում այնքան էլ փայլուն չեն, որքան վարչապետ Փաշինյանն է ներկայացնում, Իգիթյանին որոշեցին «ժերտվա» չտալ, իսկ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկուսի շահերը համընկնում են։ Եթե Իգիթյանը չկարողանա խանգարել, եւ հատուկ ընթացակարգով ֆիքսվի, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սրընթաց տեմպերով իշխանությունը մսխում է ժողովրդավարությունը, ապա Իգիթյանը կհեռանա պատվիրակությունից, իսկ Փաշինյանն էլ իր հերթին դա կփորձի «թանկով ծախել» Ռուսաստանի վրա՝ ցույց տալով, որ ինքը քայլեր է իրականացնում հայ-ռուսական լարված հարաբերությունները լիցքաթափելու ուղղությամբ։ Մենք տեղեկացանք, որ Իգիթյանն իրեն փրկելու համար ապավինել է Փաշինյանի «գործիքին»․ նա եվրոպացիներին փոխանցել է, որ ընդդիմադիրները լկտիաբար սադրել են, հրահրել՝ ճիշտ նույն սցենարը, որով վարչապետը հանդես եկավ ծեծկռտուքի օրը՝ խորհրդարանի դահլիճում։ Գուցե եվրոպացի գործընկերների «բերանը փակելու» այլ միջոցներ էլ են գործի դրվել, մեզ այդ մասին հայտնի չէ։ Մենք ճշտեցինք, սակայն, որ եթե նույնիսկ ALDE-ն առանձին հայտարարություն չտարածի, միեւնույն է՝ հարցն ուղարկվելու է մոնիթորինգի հանձնաժողով, եւ այս միջադեպն անպայման տեղ է գտնելու այդ հանձնաժողովի՝ Հայաստանի հարցով առաջիկա զեկույցում։ Հարց է ծագում․ ինչո՞ւ է իշխանությունն այդքան շահագրգռված առանձին հայտարարության չեղարկմամբ, պատասխանը պարզ է՝ միջադեպի մասին առանձին հայտարարության արձագանքը շատ ավելի մեծ կլինի, եւ դժվար թե եվրոպացի գործընկերներն էլ համակարծիք լինեն, որ ելույթ ունենալը նշանակում էր «սադրել», իսկ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում տարբեր հարցերի կողքին միգուցե թեման այդպիսի մեծ արձագանք չգտնի։ Երեկ ողջ օրը մեզ չհաջողվեց կապ հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ։ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպն արդյոք քննարկվո՞ւմ է ԱԼԴԵ-ում, եւ ստացանք դրական պատասխան․ «Այո, ԱԼԴԵ-ում հետաքրքրվել են միջադեպով, ես պարզաբանումներ եմ տվել միջադեպի մասին»։ Այլ հարցերի ու այդ գործընթացից ունեցած ակնկալիքների մասին Մարուքյանը գերադասեց չխոսել»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան
Ամենադիտված