Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել 

«Ժողովուրդ». Դիմում ԱԱԾ պետին՝ ընդդեմ իրավապահների

Հայկական Մամուլ

2019 թվականի մարտին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել էին «Մարտի 1»-ի գործով որպես վկաներ հարցաքննված ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի, պաշտպանության նախկին փոխնախարար Գուրգեն Մելքոնյանի եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ հատվածներ: Ընդ որում, այդ ցուցմունքները հրապարակել էինք այն ժամանակ, երբ արդեն ՀՀ ՀՔԾ-ն հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, սակայն սա չխանգարեց ՀՔԾ-ին, որ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով քրգործ հարուցի։ Այս գործով, որպես վկա, հարցաքննության էր հրավիրվել նյութի հեղինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը։ Սակայն դրանից հետո դատարանի թույլտվությամբ վերծանվել էին նաեւ Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները, եւ փորձ էր արվել այդկերպ բացահայտել լրագրողի ինֆորմացիայի աղբյուրը։ Այս դեպքերից հետո «Ժողովուրդ» օրաթերթը իր աշխատակցի հեռախոսային խոսակցությունները վերծանելու թույլտվություն տված դատավոր Դավիթ Գրիգորյանի (Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր) վճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան, որի արդյունքում փետրվարի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Քնարիկ Մանուկյանի հեախոսային հաղորդակցության վերծանումը ճանաչեց ապօրինի: Վերաքննիչ դատարանի նշված որոշման դեմ փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարան բողոք ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց վարույթ ընդունել դատախազի բողոքը, որովհետեւ այն ակնհայտ անհիմն էր: Այս իրավիճակը նշանակում է, որ Հայաստանում կան առնվազն երեք պաշտոնյաներ, ովքեր թույլ են տվել ակնհայտ ապօրինություն, եւ դա հաստատվել է Վճռաբեկ դատարանի կողմից վերջնական ուժի մեջ մտած դատական ակտով: Նրանք են դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՀՔԾ խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը գործով ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատուն է՝ որպես վերահսկող կառույցի ղեկավար։ Բացի այդ, դատախազն անձամբ Վճռաբեկ դատարան բողոքարկեց Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչը Վճռաբեկ դատարանը համարեց անհիմն։ Եվ հիմա ուղղակի իրավական անհրաժեշտություն է առաջացել 3 պաշտոնյաների պատասխանատվության համար. նրանք պետք է ապօրինություն գործելու համար պատժվեն։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել լրագրողի իրավունքները խախտած պաշտոնյաներին։ Աակնկալում ենք այս իրավիճակում նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ուշադրությունը, որը միշտ եղել է լրագրողների իրավունքների պաշտպանության առաջամարտիկ, բարձրացրել է իր մտահոգությունները եւ փորձել պաշտպանել մասնագիտական իրավունքները։ Հիմա էլ, կարծում ենք, նա հետեւողական կլինի, որպեսզի ընդհանրապես լրագրողների նկատմամբ ոտնձգություններ թույլ տրված պաշտոնյաները անհապաղ պատասխանատվության ենթարկվեն եւ երբեք չփորձեն անգամ մտածել լրագրողից աղբյուրի բացահայտում պահանջելու մասին։ Չենք բացահայտել ու չենք բացահայտելու ոչ մի դեպքում։ Ինչ փորձություն էլ որ նախատեսեք մեզ համար, կդիմակայենք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները
Ամենադիտված