Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի անկում․ IRINN
ԻրանԻրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի անկում։ Վերջին 5 օրվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը փոքր է 2 հազարից:
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել էկորոնավիրուսով վարակի 1869 նոր դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը133 521 է: 104 072 մարդ ամբողջովին ապաքինվել է»,- IRINN հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Ըստ նրա՝ կորոնավիրուսից մեկ օրվա ընթացքում 59 մարդ է մահացել, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 7 359-ի: