Քաջարանի քաղաքապետը դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին և օգնեց Նիկոլ Փաշինյանին
ԲլոգոսֆերաՔաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ա՛յ Նիկոլ ջան Քաջարանի քաղաքապետից ի՞նչ ես ուզում. մարդը անցած ընտրություններին մի օրվա մեջ տղավարի դավաճանեց Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ու օգնեց քեզ ու թայֆայիդ , որ Քաջարանում քո Քայլը լիքը ձայներ հավաքի...
Լեռնահայաստանի՝ իմ պետականապաշտ ժողովուրդ չհիասթափվես ու չթուլանաս , մի օր մենք միասին, իսկական սյունեցիներով, մաքրելու ենք մեր շարքերը՝ երկերեսանի պատեհապաշտներից ու կառուցելու ենք սահմանադրական , իրավական ու ժողովրդավարական Հայաստան...
Իմ Լեռնահայաստան...»: