2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart 

Նոր Հայաստանում մարդու իրավունքների խախտումները. ինչո՞ւ են լռում հայտնի իրավապաշտպան կառույցները

Analytical

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ծայր առած մարդու իրավունքների համատարած խախտումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, կարծես թե, սովորական պրակտիկայի է վերածվել: Սիրո և համերաշխության թավիշով պատված իշխանությունները միայն հեղափոխությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կարողացան պահել իրենց իսկ կողմից սահմանած արժեքները, այնուհետև ականատես եղանք նրան, ինչին որ ականատես եղանք:  Ընդամենը մի քանի տարի առաջ, եթե ակտիվիստներին օրը ցերեկով մասկի շոու կազմակերպելով, ասֆալտին պառկացնելով բերման ենթարկեին, համապատասխան իրավապաշտպանների արձագանքը չէր ուշանա: Նրանք ընդհուպ գրություններ կուղարկեին ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ պահանջելով, որպեսզի իրենց կառավարությունները արձագանքեն Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելին: Հեղափոխությունից հետո այդ նույն իրավապաշտպանները, մեղմ ասած, պապանձվել են: 

Օրը ցերեկով անհայտ անձինք հարձակվում են խմբագրության շենքի վրա: Օրը ցերեկով ասֆալտին են փռում 6 ակտիվիստի՝ զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Օրը ցերեկով մտնում են փաստաբանի տուն՝ սպառնալով նրա ընտանիքի անդամներին: Օրը ցերեկով փողոցում կանգնած անձանց, ովքեր հայտնի են իրենց ընդդիմադիր հայացնքերով, դիմակ և ձեռնոց չկրող ոստիկանները բերման են ենթարկում կարանտինի կանոնները խախտելու համար: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 17 օր շարունակ հացադուլ անող Մհեր Եղիազարյանը մահացավ, իրավապաշտպանները լռեցին: Բանակում ինքնասպանության և ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահերի թվի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները լռում են: Սոցիալական ցանցերում ատելության խոսքի կտրուկ աճ է գրանցվել, իրավապաշտպանները և հատկապես կանանց իրավունքների պաշտպանության համար միլիոնների հասնող գրանտներ ստացող ՀԿ-ները լռում են: Բերման են ենթարկվում հայտնի կոնվենցիաների վավերացման դեմ պայքարող ակտիվիստներին, մասնավորապես՝ ԿԱՄՔ նախաձեռնության անդամներին: Օրը ցերեկով կրակում են դատավորների աշխատասենյակների ուղղությամբ, համապատասխան արձագանքն այդպես էլ չի հետևում: Ամենաթարմ դեպքը գրանցվեց երեկ, Քաջարանում, երբ ոստիկանություն բերման ենթարկված անձանց հասցրել էին մարմնական վնասվածքներ, այնուհետև հայտարարել էին, որ շփոթվել են և նրանցից մեկին ազատ էին արձակել: Այս դեպքը պատճառ էր հանդիսացել, որպեսզի Քաջարանի բնակիչները մի քանի ժամ շրջապատած պահեին ոստիկանության շենքը, հարցը լուծվեց միայն մարզպետի, համայնքապետի միջամտությունից հետո: Նշանակվել է ծառայողական քննություն, սակայն դրանից կտտանքների ենթարկված անձը, թերևս, իրեն սփոփված չզգա: Իսկ հատնի իրավապաշտպան կազմակերպությունները ի՞նչ են անում, ճիշտ է՝ լռում են: 

Դիցուք՝ Հյումըն Ռայթս Հաուսը անչափ ակտիվ դիտարկում էր թավշյա հեղափոխության ողջ ընթացքը՝ հետագա իր զեկույցում ներառելով մարդու իրավունքների անգամ ամենաչնչին խախտումները: Օրինակ, այդ զեկույցում նշվում է, որ հեղափոխության օրերին խոչընդոտվել են նաև ոստիկանության բաժանմունք բերված քաղաքացիների պաշտպանությունը կամավոր հիմունքներով ստանձնած փաստաբանների գործունեությունը։ Օրինակ, 2018 թվականի ապրիլի 17-ին փաստաբան Հայկուհի Հարությունյանին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում մոտ 40 րոպե թույլ չեն տվել ներս մտնել ոստիկանության բաժին: Միայն Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի միջամտությունից հետո է փաստաբանը կարողացել մուտք գործել շենք։ Նույն ոստիկանության բաժնում մեկ այլ փաստաբան՝ Արաքս Մելքոնյանին և նրա պաշտպանյալ Դավիթ Պետրոսյանին արգելել են դուրս գալ ոստիկանության բաժնից: 

Համաձայն զեկույցի ուսանող-ակտիվիստները հեղափոխության օրերին եղել են ոստիկանների թիրախում. նրանք ենթարկվել են տարատեսակ ճնշումների, խոչընդոտվել է հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Այսպես, ապրիլի 17-ին՝ այսպես կոչված՝ «փողոցները փակելու ակցիաների» ժամանակ, ոստիկանները թիրախավորել են ուսանող-ակտիվիստներ Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին՝ որպես ակցիաների համակարգողների։ 

Նույն Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը 2016 թվականին ահազանգում էր, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Մյուս իրավապաշտպան ՀԿ-ները միացել էին այս «ցասցմանը» և նույնիսկ պահանջել Աժ արտահերթ նիստ անցկացնել: 

Ինչպես երևում է, Հայաստանում նախորդ տարիներին արևմտյան գրանտներով ակտիվ աշխատող ՀԿ-ները արձագանքում են մարդու իրավունքների խախտման դեպքերին, եթե դրանց կենտրոնում յուրային է: Իսկ քանի որ հեղափոխությունից հետո յուրայինները արդեն չեն թիրախավորվում, նրանք իշխանության մաս են, կամ իշխանության կամարտահայտողը, ապա նրանց պաշտպանելու կարիք էլ առանձնապես չկա, իսկ գործող իշխանությանը ընդդիմադիր ակտիվիստները՝ «եղունգ ունեն, թող գլուխները քորեն»… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush Provinces
Most Popular