Պրեմիերա՝ Ռուբեն Մխիթարյանից. «Դիմակ դնելու կոչ-բեսթսելլեր» (տեսանյութ)
Տեսանյութեր«Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում զվարճալի հոլովակ է հրապարակել, որին կից գրել է. «Պարետ ախպեր, վստահ էղի, վաղվանից բոլորը դիմակով կլինեն:)) Դիմակ դնելու կոչ-բեսթսելլեր»:
ԹԱՐՄԱՑՈւՄ. Ֆեյսբուք սոցիալական կայքը հեռացրել է հոլովակը Ռուբեն Մխիթարյանի էջից:
Այս առիթով Մխիթարյանը գրել է.
«Էրեխեք:))) Ես իհարկե հասկանում եմ, որ դուք էնքան պարապ եք, որ ֆեյսբուքին իմ էջի վրա բողոքներ եք գրում, խաբար-բզիկություններ եք անում, նեղվում եք, բայց ախր վերջին հոլովակն էլ դիմակ դնելու ագիտացիա էր, լրիվ ձեր սրտով, ախր էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը:)))
Ֆեյսբուքը մինչև հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության օրը (շատ սիմվոլիկ է) արգելափակել է տեսահոլովակներ ներբեռնելու իմ հնարավորությունը: Որովհետև պարզվում է, ուղիղ ամիս ու կես «էրեխեքը» բողոքել են:))) Դե ուրեմն բռնվեք, էրեխեք, հունիսի 1-ին բան չմնաց:)))
Խելքներիդ դուռ դրեք ու գործով զբաղվեք, յա:))
Հ.Գ. Բայց դիմակ դրեք, ժողովուրդ ջան, անկախ ամեն ինչից, դրեք, տեսնենք, թե երբ կվերջանա էս պատուհասը»: