«Մենք միասին ենք դիմավորում արևածագը». վրացական անսամբլի նվերը՝ Հայաստանին (տեսանյութ)
ՏեսանյութերՎրացական «Մետեխի» անսամբլը կատարել է Լիլիթ Հովհաննիսյանի և Վաչե Ամարյանի «Ինձ չսպանես» զուգերգը․ «Մենք միասին ենք դիմավորում արևածագը։ Մենք ապրում ենք միևնույն երկնքի ու աստղերի տակ։ Այս կատարումը թռչում է Հայաստանի մեր եղբայրներին ու քույրերին արևային Վրաստանից»։
Կատարումը դուր է եկել բաժանորդներին: Տեսանյութը արժանացել է ավելի քան 6 հազար «հավանումների» և 3,6 հազար օգտատեր կիսվել է դրանով: Մեկնաբանություններում հայ օգտատերերը շնորհակալություն են հայտնել վրացական անսամբլին: Երգի բնօրինակի կատարող Վաչե Ամարյանը նույնպես բարձր է գնահատել կատարումը՝ տեսահոլովակի մեկնաբանությունների բաժնում արտահայտելով իր հիացմունքը: