В Алматы проходит встреча делегаций, возглавляемых министрами иностранных дел Армении и Азербайджана Армения и Испания подписали Меморандум о сотрудничестве в области спорта Во главе с предстоятелем Тавушской епархии начался марш к зданию ЕГУ (прямой эфир) Архиепископ: Обсуждаются различные имена кандидата в премьер-министры Армении (видео) Губернатор Калифорнии принял президента Армении Католикос Арам Первый обсудил с представителями АРФД марш во имя Тавуша Оверчук: Россия и Армения имеют очень хорошие экономические отношения Президент: Благодарю компанию «Synopsys» за помощь армянам из Нагорного Карабаха Пашинян и Путин согласовали этот вопрос. Песков —о выводе военных РФ из разных районов РА Токаев призвал устранить в ЕАЭС практику скрытых ограничений во взаимной торговле 

«Մենք «բառադի» ազգ չենք, հարգելի Նարեկ»

Блогосфера

Լրագրող Նարեկ Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ֆեյսբուքյան տեսաուղերձին:

Կիրակոսյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքում տեսանյութ (մեկնաբանություններում) է հրապարակել, որտեղ հայ ազգի զգալի մասին ամոթանք է տալիս եւ անվանում «բառադի», «դավաճան»՝ նրանց մեղադրելով համավարակի տարածման տեմպերն արագացնելու մեջ: Մենք «բառադի» ազգ չենք, հարգելի Նարեկ, իսկ թե ինչու՝ կներկայացնեմ ստորեւ:

Նախ Ձեր մի քանի պնդումների մասին: Դուք ասում եք, որ վարչապետը, պարետը եւ առողջապահության նախարարն արեցին ամեն ինչ, որ դադարեցնեն կորոնավիրուսի աճը, իսկ քաղաքացիների մեծ մասը «դավաճանի» նման ոչ մի բան չարեցին: Շատ լավ, չեմ հերքում, որ մեր ղեկավարները ձեռքերը ծալած չեն նստել, փորձել են համավարակի տարածումը կանխել: Իսկ ի՞նչ անի այն «դավաճան», «բառադի» քաղաքացին, երբ առողջապահության նախարարը՝ երկրի թիվ մեկ առողջապահության պատասխանատուն հայտարարում է. «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա», իսկ այս հայտարարությունից ուղիղ երեք օր անց՝ մարտի մեկին գրանցվում է ՀՀ-ում վիրուսի առաջին դեպքը, վարակակրից զատ մեկուսանում է եւս երեսուն հոգի:
Աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/02/27/torosyan/3221880

Մարտի 19-ին, երբ երկրում արդեն կար 136 վարակակիր Ձեր նշած «ամեն ինչ անող» առողջապահության թիվ մեկ պատասխանատուն հայտարարում է. «Բժշկական դիմակներն իրականում չեն պաշտպանում վիրուսից, քանի որ վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակի վրա առկա անցքերը»:
Աղբյուր՝ https://hetq.am/hy/article/114716

Եւ միայն ապրիլի 10-ին է, որ նախարարը խորհուրդ է տալիս դիմակ կրել, երբ երկրում արդեն կար 937 վարակված եւ 11 մահացած քաղաքացիներ:
Աղբյուրներ՝https://www.azatutyun.am/a/30545948.htmlhttps://www.tert.am/am/news/2020/04/10/coronavirus/3260015

Այս բոլորին գումարում ենք կառավարության ամենառեյտինգային պաշտոնյայի՝ վարչապետի հայտարարությունը, որին շատերն են հավատում: Նա մարտի 12-ին ասում էր. «Կորոնավիրուսը գրիպի նման վիրուս է, ոչ մեկ չի ասում՝ այդ վիրուսը հաճելի է, բայց ավելորդ խուճապ պետք չի տարածել»:
Աղբյուր. https://factor.am/229093.html

Միայն մայիսի կեսերից դիմակները դարձավ պարտադիր՝ բոլոր վայրերում, երբ ունենք հազարավոր վարակվածներ եւ տասնյակ մահեր Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց վերոնշյալ հայտարարությունները սրբագրեցին ու մի քանի անգամ ավելի էլ ասացին, որ սա վտանգավոր վիրուս է: Բայց մինչև այս, ըստ նրանց՝ կորոնավիրուսը վտանգավոր չէր եւ քաղաքացիներն էլ լսելով հեղափոխական իշխանության ներկայացուցիչների այս խոսքերը լուրջ չվերաբերվեցին դրան, եւ քանի՞ տասնյակ մարդ վարակվեց այդ օրերին: Հարգելիս, բառադի քաղաքացին չէր, որ Սյունիքում քարոզարշավ էր անում՝ վարակակիր մեկ այլ հայրենակցի մասնակցությամբ, այլ վարչապետն էր անում, որը հետագայում մի քանի անգամ թեստ հանձնեց:

Այստեղ էլի՞ «բառադի» եւ «դավաճան» քաղաքացի՞ն է մեղավոր: Քաղաքացին, որ նախ լսում է, որ դիմակը պետք չի, կորոնան գրիպ է, իսկ հետո՝ մեկ ամիս անց, ղեկավարությունը մտափոխվում է եւ այլ բան ասում: Մտափոխման մեկ ամիս ժամանակահատվածում գրանցված դեպքերի համար էլ է քաղաքացին մեղավո՞ր:
Ասում եք՝ ամեն ինչ արել են: Իսկ կարող եք ասել, թե ինչու՞ պարետատունն այսօրվա խիստ կանոնները՝ դիմակների կրման մասով, հենց մարտի մեկից չսահմանեց: «Բառադի» հայե՞րն են մեղավոր:

Տեսանյութում Դուք ասում եք, որ երբ կառավարության արածը համեմատում եք եվրոպական երկրների՝ այն էլ զարգացածների հետ, տեսնում եք, որ հետ չենք մնացել: Հարգելի Նարեկ, իսկ Դուք ո՞ր երկրների հետ եք համեմատել մեր կառավարության արածը: Այո, մերոնք հակաճգնաժամային 19 միջոցառում են իրականացնում, բայց Դուք դրանց արդյունավետությունը ստուգե՞լ եք: Դուք ասում եք Եվրոպայից հետ չենք մնացել: Ես Եվրոպա չեմ հասնի, հարեւան Վրաստանը դիտարկենք, որտեղ մի քանի ամսով կոմունալներն է կառավարությունը վճարում եւ նույնքան ամսով էլ վարկային պարտավորություններն է կասեցնում: Իսկ Հայաստանում ծրագրերով 26 կամ 68 հազար են տալիս, ասում էին՝ մոտ երկու ամիս մնա տանը: Բա եթե այս պայմաններում քաղաքացին տանից դուրս չգար, գործի չգնար, ապա ինչպե՞ս էր հաց առնելու, ինչպե՞ս էր կոմունալի էն մնացած կեսը վճարելու եւ այլ ծախսեր հոգալու: Հավատացեք երկրում կան մարդիկ, որ մեկ օր չաշխատելով՝ անգամ հացի խնդիր կունենան:

Հարգելի Նարեկ, Դուք ասում եք՝ դեղատներում դիմակները եւ ախտահանիչները լիքն են, բայց նշում ենք, որ Դուք գները չգիտեք, մոտավոր գներ եք նշում: Հետո վստահեցնում եք, որ թանկ չեն դրանք, առաջարկում եք 1 կամ 10 հատ դիմակ գնել: Դուք գիտե՞ք, որ դիմակները վաճառվում են 200-1500 դրամով: Եթե մի քիչ որակով դիմակ եք ուզում, ապա պետք է վճարեք գոնե 350 դրամ: Առողջապահության կազմակերպիչներն ասում են՝ չորս ժամը մեկ փոխեք դիմակները: Միայն ութ ժամ աշխատող քաղաքացուն ահնրաժեշտ է երկու դիմակ, որը մեկ օրվա համար կազմում է 700 դրամ, սա մեկ ամսվա համար անում է 21 հազար դրամ: Դուք լո՞ւրջ՝ կարծում եք, որ այս երկրում նվազագույն 68 հազար դրամ աշխատավարձ ստացողը կարող է ամեն ամիս 21 հազար դիմակի փող տալ: Իսկ հետաքրքրվե՞լ եք, գիտե՞ք՝ Ձեր նշած «ամեն ինչ արած» կառավարությունը քանի անապահովի է դիմակով ապահովել, իսկ նրանք հրաժարվել են կրել եւ դարձել են բառադի:

Ձեր հաջորդ պնդումն այն մասին է, որ այս երկրի բնակչության փոքրամասնությունն է, որ գիտակից է եւ դիմակ է կրել, կրում: Խնդրում եմ ներկայացնել Ձեր հետազոտությունները, ի՞նչ աղբյուրներից եք օգտվել, որտե՞ղ եք ուսումասիրությունները կատարել, քանի՞ քաղաքացի է ներառված եղել այդ հետազոտության մեջ: Ի՞նչ պարբերականությամբ է կատարվել հետազոտությունը, որ հանգել եք այն արդյունքին, թե մեր՝ հայերիս մեծ մասը «բառադի» են եւ դիմակ կրելու գիտակցություն չունեն: Դուք երեք միլիոնից գոնե պետք է 2,5 մլն.-ի շրջանում հետազոտություն կատարած լինեիք, երկու մլն-ի մոտ դիմակ չգտնեիք եւ նոր միայն որակում տայիք, որ մեծամասնությունը անգիտակից է:

Տեսանյութում պնդում եք՝ չի եղել մի օր, որ երկրում դիմակի եւ ալկոգելի դեֆիցիտ լինի: Դուք այստեղ սխալվում եք, քանի որ դիմակների դեֆիցիտի մասին հենց առողջապահության նախարարն է հայտարարել: Անգամ եղել է օր, որ ընդամնեը հազար հատ դիմակ ենք ունեցել: Ու Դուք դեֆիցիտի պայմաններում ապրող քաղաքացո՞ւն եք անվանում անգիտակից եւ «բառադի»: Դուք մարտ ամսվա սկզբին խոշոր դեղատների ցանցերում դիմակ գտե՞լ եք:
Աղբյուրը՝ https://news.am/arm/news/578942.html

Ես ամենեւին չեմ ասում, որ քաղաքացիները անթերի են եւ միակ մեղավորը իշխանություներն են: Այո՛, կան քաղաքացիներ, որ դիտավորյալ կամ չհասկանալով խախտում են արտակարգ դրության կանոնները: Բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, որ ասում են՝ վիրուսը չկա, չիպավորման կամ դիմակի բիզնեսի համար է: Բայց մեր քայլը չպետք է լինի նրանց խեղդելու առաջարկ անելը (ինչպես Դուք եք առաջարկում՝ դիմակը դնել անգամ խեղդվելու եւ մեռնելու գնով) եւ իշխանություններին սրբադասելը, այլ պետք է մեզ հարց տանք՝ քանի՞ դիմակ չունեցողի ենք դիմակ տվել, քանի անգիտակից քաղաքացու ենք փորձել գիտակից դարձնել:

Հ.Գ. Այս պայմաններում քաղաքացին բառադի չէ: Քաղաքացին հոգեբանական աջակցության կարիք ունի, երբ նույն օրը՝ ապրիլի 10-ին, վարչապետից լսում է, որ իրավիճակը կառավարելի է, իսկ առողջապահության նախարարից լսում է, որ կառավարելի չէ:

Աղբյուր.

Հ.Գ.-2 Հույս ունեմ մի օր կապրենք այնպիսի երկրում, որ բոլոր քաղաքացիները Ձեզ նման կցանկական բոլոր ղեկավարների հետ լուսանկարվել»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В парламенте Грузии назвали сроки рассмотрения закона об иноагентахЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютНа Солнце произошла мощнейшая за десятилетия вспышкаЖозеп Боррель объявил о намерении Испании и Ирландии 21 мая признать ПалестинуРамзан Кадыров наградил своего 27-летнего племянника Орденом Мужества: Указ о вручении награды подписал Путин Мирзоян на встрече с Байрамовым предложил не ограничиваться подписанием мирного договора, а разблокировать коммуникацииРубен Варданян из бакинской тюрьмы направил послание участникам премии «Аврора»Представлена официальная песня Евро-2024 (видео)Президент Армении встретился с мэром Лос-Анджелеса Карен БассГалстанян: У меня двойное гражданство, я этого никогда не скрывалВ Алматы проходит встреча делегаций, возглавляемых министрами иностранных дел Армении и АзербайджанаМИД Армении Арарат Мирзоян и МИД Азербаджана Джейхун Байрамов прибыли в АлматыEl Mundo: в Украине создали сеть секретных заводов по производству оружия, часть из них находится под землейМежгосударственная дорога Армения-Иран продолжает оставаться частично закрытой Архиепископ: Руководитель Армении не должен быть популистомКим Кардашьян поздравила сына от Канье Уэста с 5-летием: «Сможешь быть Халком»Армения и Испания подписали Меморандум о сотрудничестве в области спортаМинистр юстиции: Украина может мобилизовать около 10-20 тыс. заключенных Галстанян: Необходимо перекрыть улицы не только в Ереване, но и во всех областяхРектор университета имени Брюсова запер двери вуза и не позволяет студентам присоединиться к движению народного протестаЧисло покинувших свои дома из-за наводнений на юге Бразилии превысило 300 тыс.В Иране проходит второй тур парламентских выборовЧисло участников шествия во главе с архиепископом Галстаняном увеличиваетсяПолиция подвергла приводу участника акции протеста в селе МалишкаНетаньяху утверждает, что Израиль уничтожил 20 из 24 батальонов ХАМАСАрмения передала Германии человека, объявленного в розыск по обвинению в мошенничестве в особо крупных размерахЭкс-глава МИД Армении: Кандидатом на пост премьер-министра должен стать архиепископ Баграт ГалстанянНа нефтеперерабатывающем заводе под Калугой произошел пожар после атаки беспилотникаТигран Абрамян: Для завершения процесса импичмента необходимо присутствие части депутатов от «ГД»Генеральный секретарь ОЧЭС подчеркнул важность сотрудничества и приветствовал инициативу “Перекресток мира”Госдепартамент: о новых поставках оружия в Украину будет объявлено в ближайшие неделиВо главе с предстоятелем Тавушской епархии начался марш к зданию ЕГУ (прямой эфир)В Ереване и областях Армении проходят акции неповиновения«Грапарак»: Власти Армении инициировали производство против архиепископа Баграта ГалстанянаАрхиепископ: Обсуждаются различные имена кандидата в премьер-министры Армении (видео)В ЕГУ забастовка: Студенческий совет вуза присоединился к движению «Тавуш во имя Родины»Губернатор Калифорнии принял президента АрменииВ Ереване и по всей республике начинаются мирные акции неповиновенияПутин внес в Госдуму кандидатуру Мишустина на пост премьер-министраВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 10 МАЯГруппа “Ладанива”, представляющая Армению на конкурсе “Евровидение-2024” вышла в финалВ Турции назвали «абсолютно вымышленными» заявления Израиля об ослаблении запрета на торговлюКомпания EA планирует показывать рекламу в своих видеоиграхВ партии «Гражданский договор» прокомментировали молчание о поводу вопроса об отставке Никола ПашинянаНазвана порода кошек, живущая дольше остальныхЖена Джастина Бибера впервые станет матерьюКатоликос Арам Первый обсудил с представителями АРФД марш во имя ТавушаОснователь автокомпании Skyworth заявил о пользе его машин для здоровьяВера Брежнева заинтриговала фото с бриллиантовым кольцом на пальцеПопулярный рэпер умер на сцене от усталости
Самое популярное